ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2016 16:24
Երևանում վրաերթի ենթարկված 62 և 49 տարեկան տղամարդիկ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 12/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա Մերուժան Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա Ռաֆիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: