ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2018 14:59
55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Միսակ Կարապետյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Կարապետյանը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա, տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը, ժամը 11.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: