ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2014 15:13
Բացահայտում. 41-ամյա կինը կեղծ անձնագրով «Նոութբուք» համակարգչի ապառիկ էր ձևակերպել
Մայիսի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք հրավիրվածը 1973 թ. ծնված Սիրվարդ Ե.-ն էր: Պատճառն առավել քան լուրջ էր` խարդախություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում:
Ոստիկանների կասկածները հաստատվեցին: Պարզվել է, որ նա փետրվարին կեղծ անձնագրով ներկայացել է Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 21/5 հասցեում գործող էլեկտրոնիկայի խանութ և խաբեությամբ, կեղծ անձնագիր օգտագործելով, տեղում ապառիկ ձևակերպել` ստանալով «Նոութբուք» համակարգիչ: Իսկ հետագայում չկատարելով վճարումները` խանութին պատճառել է 260.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն: