ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2015 17:04
Ոստիկանության հորդորին ականջալուր
Փետրվարի 12-ին, ժամը 19.00-ին, 1984 թ. ծնված Արտակ Ա.-ն ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
***
Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ին, 1983 թ. ծնված Գարիկ Բ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 28 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
***
Փետրվարի 12-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Արարատ Խ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 29 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ` ժապավենով:
***
1966 թ. ծնված Ռաֆիկ Բ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 14 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
***
1985 թ. ծնված Կամո Ս.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի` 19, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 52 փամփուշտ: