ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 18:04
35-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժ գյուղում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 27-ին, ժամը 09.00-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Արտաշ Ա.-ն, որը 2019թ. մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: