ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.10.2019 16:42
34-ամյա հետախուզվողը ներկայացավ Նաիրիի բաժին

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 34-ամյա Ռոման Ղ.-ն, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի և 324 հոդվածի 1-ին մասի (÷աստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) մեղադրանքով և ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին՝ հարցաքննության: