ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.12.2015 10:34
Չարենցավանում հայտնաբերված տղամարդը հետախուզվում էր քրեական օրենսգրքի 2 հոդվածների մեղադրանքներով
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 10-ի սահմաններում, Չարենցավանի 1-ին թաղամասի 8-րդ շենքի մի բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Գարուշ Մ.-ն, ով դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով: