ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.01.2018 11:06
30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Հունվարի 19-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Վահրամ Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքներով: