ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.03.2019 12:34
29-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 12.30-ին, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Հրանտ Կ.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: