ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2018 11:09
28-ամյա կին են սպանել Շենգավիթում․ կա ձերբակալված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Արարատյան փողոցի թիվ 77 տուն մեկնած խումբը բնակարանում հայտնաբերել է կնոջ դի։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ պարզել են ինքնությունը։ 28-ամյա կնոջը, որը նշված տանը վարձով էր ապրում, սպանել էին։ Դին ենթարկվեց դատաբժշկական զննության։ Մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վերքեր կային։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։
Նույն օրը Երևանի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել Աբովյան քաղաքում ապրող 38-ամյա մի տղամարդու, որը նախաքննական մարմնի որոշմամբ ձերբակալվել է։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Դեպքի և բացահայտման մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։