ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2018 11:10
28-ամյա տղամարդը հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Ենոք Մ.-ն, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: