ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2015 15:03
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 26-ին, ժամը 13.10-ին, «Բոգդան» մակնիշի ավտուբուսի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է 30-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 26-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 19-ամյա աղջիկ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է փետրվարի 25-ին, Ավանի ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 26-ին, ժամը 21.50-ին, Չարբախ-Մասիս ճանապարհին՝ Նորաբաց գյուղի խաչմերուկի մոտ, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 26-ին, ժամը 13.00-ին, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կ/մ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին վրաերթի է ենթարկել «Շեվրոլե Նիվա 21230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով փետրվարի 27-ին, ժամը 01.25-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: