ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.02.2019 15:02
Հայտնաբերվեց 27 տարի անց
![Հայտնաբերվեց 27 տարի անց Հայտնաբերվեց 27 տարի անց](/resources/police/img/news/big/1549278751,5037.jpeg)
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 2-ին, ժամը 09.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Մամիկոն Ս.-ին, որը 1992թ. օգոստոսի 25-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: