ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2015 11:07
Հանձնեցին կամավոր
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Կարեն Բ.-ն և կամավոր հանձնել ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 10 փամփուշտ, լուսարձակող փամփուշտ և ծխագլանակ:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Արամ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող, որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Խաժակ Ու.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաշեն «գրիչ-ատրճանակ» և 5.45 մմ տրամաչափի 117 փամփուշտ:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1994 թ. ծնված Սարեն Վ.-ն հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 46 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն: