ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2018 13:27
Ավտոմեքենայից 250 եվրո գողանալու մեջ կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանություն
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի ավտոմեքենաների վերանորոգման կետի դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի չկողպված դուռը բացելով, նստատեղի վրա դրված իր դրամապանակից գողացել են 250 եվրո:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.15-ին, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Համլետ Պ.-ն, ում խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 5 հատ 50 եվրո թղթադրամ՝ ընդհանուր 250 եվրո: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: