ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2015 09:59
Կալանավորեցին
Մարտի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել 1986 թ. ծնված Արմեն Հ.-ի կողմից Մելքումով փողոցի տներից մեկից գազի 2 կաթսա, ջեռուցման 13 տաքացուցիչ, կանացի պայուսակներ և կոշիկներ գողանալու մասին: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա փետրվար ամսին նշված փողոցում գտնվող մի կիսակառույց շինությունից գողացել է 150 մետր եռակցման մալուխ:
Տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
 Վնասի չափը պարզվում է:
 Արմեն Հ.-ն կալանավորված է:
 Կատարվում է քննություն:

 
   
		





















































