ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.11.2016 18:51
Առանձնապես խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողը 22 տարի անց հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և Դոնի-Ռոստով-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվել 1962 թ. ծնված Գոռ Խաչատրյանը, որը 1994 թ. մայիսի 16-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Գ. Խաչատրյանը փոխանցվել է Կոտայքի բաժնի ծառայողներին: