ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2017 14:43
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մահացել է
Օգոստոսի 20-ին, ժամը 1.15-ին, Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը, ուղևորը, ինչպես նաև «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն»-ի ուղևորներից մեկը՝ 1957 թ. ծնված Մարիետա Եսայանը, ժամը 10.00-ին մահացել է:
Կատարվում է քննություն: