ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2017 11:39
Հետախուզվում էին գողության մեղադրանքով
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Հայկ Խ.-ն, որը մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 19-ին, ժամը 21.10-ին, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի արոտավայրից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մանվել Մ.-ն, որը օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: