Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2013 18:21
2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ (2013 թ. փետրվարի 6-ի դրությամբ)
ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 1 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 4 դեպքերով ոստիկանության նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, 1 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Ոստիկանության Մալաթիայի բաժին
1. Նախապատրաստվում են նյութեր
Ըստ «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Րաֆֆու փողոցի թիվ 33 շենքի մոտ խոչընդոտում են և չեն թողնում բաժանել “Ժառանգություն” կուսակցության նախընտրական բուկլետները:
Ս. Բարխուդարյանը հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն հրաժարվել է ներկայանալ և հաղորդում տալ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արարատի մարզային վարչություն
2. Ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր
Ըստ «ժառանգություն» կուսակցության շտաբի իրավաբան Հայարփի Նարեյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Արարատի մարզի Վանաշեն գյուղում գյուղապետ Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին:
Հայարփի Նարեյանը նույն օրը կրկին ահազանգել է և հայտնել, որ ցանկանում են Վանաշեն գյուղում պաստառ փակցնեն, սակայն գյուղապետը գումար է պահանջում:
31.01.2013 թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:
Ոստիկանության Էրեբունու բաժին
3. 31.01.2013 թ. ժամը 16.10-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է ահազանգել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն համայնքների տեղամասի պատասխանատու Սեդա Մելիքյանը և հայտնել, որ Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2 և 70/3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտել են իրենց քարոզարշավը և թույլ չեն տվել հիշյալ շենքերի բնակիչներին բաժանել նախընտրական բուկլետները:
Ահազանգը 31.01.2013 թ. ժամը 16:30-ին փոխանցվել է ոստիկանության էրեբունու բաժին:
Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանության Արարատի մարզային վարչություն
4. 2013 թ. հունվարի 31-ին www.lragir.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես, նշվել է. «Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:
Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:
Ոստիկանության Վաղարշապատի բաժին
5. 04.02.2013 թ. ժամը 13:30-ին ՀՀ ոստիկանության հերթապահ մաս է զանգահարել ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի քարոզարշավի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանը և հայտնել, որ պոկել են վերջինիս նախընտրական քարոզարշավի բոլոր պաստառները, որոնք փակցված են եղել Էջմիածնի եկեղեցու պատերին /ցանկապատին/:
Ահազանգը 04.02.2013 թ. ժամը 13:45-ին փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն
6. 05.02.2013 թ. Երևան քաղաքի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ համացանցի www.iditord.org էլեկտրոնային կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղադրել են տեղեկատվություն այն մասին, որ Գոռ Թամազյանի “Մեկ ազգ” կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նկատմամբ, Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին “Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն” վերտառությամբ պաստառներ փակցնելով:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն