ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2017 11:41
Հանցանքի վայրից հեռանալ չհաջողվեց
Հունիսի 17-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ զբոսայգում» /Ազատության պող., 2/ ծառայության ընթացքում նկատել են, որ 1970 թ. ծնված Հունան Ա.-ն դռան ապակին կոտրելու միջոցով, նշված վայրում կայանված, 1990 թ. ծնված Էդգար Ե.-ին պատկանող «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է Էդգար Ե.-ի ընկերուհու` 1992 թ. ծնված Անթառամ Ա.-ի 15.000 դրամ արժողության պայուսակը, որի մեջ եղել է Անթառամ Ա.-ի անձնագիրը, սոցքարտը, 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, այցեքարտեր, ՀՀ Ազգային գրադարանի ընթերցատոմս, ականջակալ, հեռախոսի լիցքավորիչ, տան բանալիներ, Էլեկտրական կրիչ, լուսանկարներ և 20.000 դրամ արժողության հարդարման պարագաներ ու նստելով նույն վայրում կայանված «Օպել» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենան՝ փորձել է հեռանալ, սակայն բռնվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից:
Հունան Ա.-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է ֆիքսվող շեղբով ծալովի դանակ:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: