ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2019 12:46
18-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Գեղարքունիքի մարզային վարչության և Սեւանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Սևանի բաժնի կողմից 2019թ. ապրիլի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող 18-ամյա Ռուդիկ Կ.-ն հունիսի 11-ին Հայաստան ժամանելուց հետո Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից էլ տեղափոխվել է Սևանի քննչական բաժին: