ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2015 10:34
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («168.am» կայքում հրապարակված «Աշխարհի ամենատարեց հայը» հրապարակման վերաբերյալ)
«168.am» կայքում հրապարակված «Աշխարհի ամենատարեց հայը» վերտառությամբ հոդվածում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրացուցակում առկա է 1895 թ. ծնված ընտրող: Ըստ հոդվածագրի՝ տրամաբանությունը հուշում է, որ մարդը վաղուց արտագաղթել ու մահացել է արտերկրում։
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ արդեն իսկ անդրադարձ կատարել է ընտրացուցակում առկա 1895 թ. ծնված Խարշակ Ավդոյանի հարցի կապակցությամբ: Կրկին հիշեցնում ենք, որ մահացած անձի տվյալները ընտրողների ռեգիստրից հանվում են ոչ թե տարիքային տրամաբանությամբ, այլ փաստական հիմքերի առկայության դեպքում:
Տեղեկացնենք, որ Խարկաշ Հուսեյնի Ավդոյանը վերջին անգամ իր անձնագիրը ստացել է 15.02.2001 թվականին, երբ 106 տարեկան էր: Ոչ մի կերպ հնարավոր չէր կանխատեսել, դրանից հետո 106 տարեկան ապրած անձը քանի տարի կապրեր, որպեսզի հանվեր ցուցակներից: Ներկայումս Խարկաշ Ավդոյանի ընտանիքը գտնվում է օտարերկյա պետությունում, և մահվան վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:
Հաշվի առնելով այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվել են քվեարկությանը մասնակցող անձանց նախնական ցուցակները և դրանց ճշգրտման համար նախատեսված է ժամկետ, ՀՀ ոստիկանությունը ոչ միայն վերը նշված դեպքով, այլ ամբողջ ծավալով իրականացնում է աշխատանքներ ցուցակներում առկա անճշտություններ հայտնաբերելու, դրանք վերացնելու ուղղությամբ, իսկ մահացած անձանց տվյալները հավաքագրվում են և վերջնական ցուցակները հրապարակելիս առկա չեն լինի ցուցակներում:
Կոչ ենք անում աջակցել վերը նշված աշխատանքներում: