Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.09.2014 12:39

16 տարին չլրացած անչափահասներին անձնագրավորելու կարգը և պահանջվող փաստաթղթերի ցանկը

16 տարին չլրացած ՀՀ քաղաքացի երեխաները կարող են ստանալ հին նմուշի անձնագիր կամ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: 
Անձնագիր ստանալու համար դիմումը կարող է ներկայացնել երեխայի ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը:  
Հին նմուշի անձնագիր ստանալու համար (առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում) ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը (անձնագրով) անձնագրային ծառայություն ներկայացնում է՝
1) սահմանված ձևի դիմում,
2) երեխայի ծննդյան վկայականը,
3) 35X45մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
4) ամուսնության վկայական կամ հայրության ճանաչման վկայական կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք,
5) այլ օրինական ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցչությունը հավաստող փաստաթուղթ,
6) պետական տուրքի վճարման անդորրագիր:
Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար (առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում) ի տարբերություն հին նմուշի անձնագիր ստանալու դեպքերի, ներկայացվում են վերը նշված փաստաթղթերը, բացառությամբ երեխայի լուսանկարների: Երեխան ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ ներկայանում է անձնագրային ծառայություն՝ տեղում լուսանկարվելու համար: 
Հին նմուշի անձնագրի փոխանակման համար ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը (անձնագրով) անձնագրային ծառայություն  ներկայացնում է՝
1) սահմանված ձևի դիմում,
2) փոխանակման ենթակա անձնագիրը,
3) 35X45մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
4) այլ օրինական ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցչությունը հավաստող փաստաթուղթ,
5) պետական տուրքի վճարման անդորրագիր:
Կենսափափական տվյալներ պարունակող անձնագրի փոխանակման համար, ի տարբերություն հին նմուշի անձնագիրը փոխանակելու դեպքերի, ներկայացվում են վերը նշված  փաստաթղթերը, բացառությամբ երեխայի լուսանկարների: Երեխան ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ ներկայանում է անձնագրային ծառայություն՝ տեղում լուսանկարվելու համար:
Հին նմուշի անձնագիրը տրվում է 5-րդ աշխատանքային օրը, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը՝ 15-րդ աշխատանքային օրը: 
Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս` անձնագրերը տրվում են 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը: