ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2015 17:16
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 12-ին, ժամը 00.05-ին, 37-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ փետրվարի 10-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գր. Լուսավորչի փողոցում ավտովթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 11-ին, ժամը 15.15-ին, Երևանի Աշտարակի խճուղու և Մելքումով փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 11-ին, ժամը 22.45-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց, իրար են բախվել «Ռենո» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 11-ին, ժամը 23.45-ին, Երևանի Պ.Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Վոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ն ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 42-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճամապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գորիս-Հարթաշեն ճանապարհի 11-րդ կմ-ին աջ շրջադարձ կատարելիս «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձախակողմյան դաշտը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: