ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2015 17:05
Խուզարկություններ Իջևանում
Փետրվարի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, Իջևան քաղաքում կատարել են մի շարք խուզարկություններ:
- 1982 թ. ծնված Արթուր Մ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են «ՍԱՅԳԱ ԻԺ» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 11 փամփուշտով և մեկփողանի, 12 տրամաչափի որսորդական հրացան` 7 փամփուշտով:
- 1960 թ. ծնված Հայկ Վ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 12 մմ տրամաչափի 8 փամփուշտ և գործարանային 1 դանակ:
- 1978 թ. ծնված Մհեր Ս.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են զինվորական սվին դանակ` պատյանով:
- 1973 թ. ծնված Գագիկ Ա.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 2 դանակ, որոնցից մեկը` ծալովի և գաղտնի փականով:
- 1967 թ. ծնված Տաթև Գ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են մեկփողանի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան:
- 1957 թ. ծնված Կամո Ղ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են մեկփողանի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան, իսկ նրան պատկանող «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենայից` դանակ` պատյանով:
- 1961 թ. ծնված Սաշա Ղ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի 18 փամփուշտ և լազերային սկավառակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ փորձաքննության:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունը: