ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Գրքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմավորման ու կայացման ընթացքը, հանգուցային փուլերը, որոնցով անցել է իրավապահ կառույցը` համաքայլ ընթանալով իր պետականությունը կերտող ժողովրդի հետ:
ՆԱԽԱԲԱՆ
20-րդ դարի վերջը բախտորոշ եղավ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: 1988 թվականի փետրվարին բարձրացած ազգային-ազատագրական պայքարի հզոր ալիքը, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորումն էր մայր հայրենիքի հետ, շատ ավելի խորքային իմաստ ու բովանդակություն ուներ: Վերաիմաստավորվում էր հայոց պատմությունը, փոխվում էին ինքնաճանաչման եւ ինքնագնահատման չափորոշիչները, ինքնության վերաիմաստավորմանն ուղղված որոնման ջանքերը այլեւս չէին տեղավորվում պատմական արդարության հաստատման շրջանակներում. ժողովրդի մտածողության մեջ աստիճանաբար առաջնային էր դառնում ինքնիշխանության, անկախության, աշխարհի ժողովուրդների ու պետությունների շարքում իր արժանապատիվ ու վաստակած տեղը վերգտնելու տեսլականը:
90-ականների սկզբին արդեն ակնհայտ էր, որ Սովետական Միությունը փլուզվում է: Կենտրոնի` մեկը մյուսից անտրամաբանական եւ հակաժողովրդական որոշումներն ու ծրագրերը, միութենական հանրապետություններում թափ առնող կենտրոնախույս շարժումները, հասարակական-քաղաքական հեղհեղուկ վիճակը, շարունակաբար վատթարացող սոցիալ-տնտեսական պայմանները խոսում էին այն մասին, որ ամենազոր կոմունիստական կուսակցությունն այլեւս չի կարողանում վերահսկել իրավիճակը, ու երկիրը կանգնած է ահռելի փոփոխությունների շեմին:
Իրավիճակը ծանր էր հատկապես Հայաստանում: Սովետական ողջ երկրին հատուկ չափազանց բարդ հիմնախնդիրներին գումարվում էին նաև ծայրահեղ սրված հարաբերությունները Ադրբեջանի հետ, Սպիտակի չարաղետ երկրաշարժի բարոյական, հոգեբանական, տնտեսական հետևանքները շուտափույթ վերացնելու հրամայականը, բնակչության ծանր սոցիալական վիճակը եւ այլն: Այս ամենին գումարվում էր պետական կառույցների գերակշիռ մասի` նոր ու անսովոր պայմաններում լիարժեք գործելու անկարողությունը, ինչը կարող էր հանգեցնել հասարակական-տնտեսական կյանքի լիակատար կազմալուծման եւ քաոսի:
Այս աննախադեպ ծանր պայմաններում Հայաստանի ներքին գործերի համակարգը այն եզակի կառույցներից էր, որը ոչ միայն շարունակեց լիարժեք կատարել իր գործառույթները, այլեւ դարձավ երկրում կայունության պահպանման երաշխավոր ու հիմնասյուն` անկախ պետականության կերտման համար:
Հայաստանի միլիցիայի ժողովրդական եւ ազգային նկարագիրը դրսեւորվել էր արդեն 1988 թվականի փետրվարին, երբ հրապարակ էին ելել հարյուր հազարավոր մարդիկ` բարձրաձայնելով իրենց արդար պահանջը, իսկ ժողովրդին ու պատմական ճշմարտությանը հակադրվող կենտրոնական իշխանություններն իրենց կամքը պետք է պարտադրեին իրավապահ մարմինների միջոցով: Հենց այդ օրերին էր, որ Հայաստանի միլիցիան ապացուցեց, որ նախևառաջ ազգային իրավապահ կառույց է` հետամուտ մարդու, քաղաքացու, ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանությանը: Հայաստանի ներքին գործերի համակարգի աշխատակիցները հանրահավաքների, ցույցերի, երթերի այդ փոթորկոտ օրերին հասարակական կարգն էին պահպանում փողոցներում ու հրապարակներում, ապա եւ` ժողովրդին պաշտպանում Հայաստան մտցված պատժիչ ստորաբաժանումներից, սահմանամերձ տարածքներում` թշնամու ոտնձգություններից` առաջին հարվածն ընդունելով իրենց վրա:
Հայաստանի միլիցիայի պատմության ողբերգական, բայց եւ հերոսական էջերից են 1990 թվականի մայիսյան դեպքերը Երևանում, միլիցիոներների նահատակությունը Ոսկեպարում ու գերեվարումը Նոյեմբերյանում, առճակատումները հակառակորդի եւ նրանց օգնության եկած ուժերի հետ` հանրապետության սահմանամերձ տարածքներում...
Ներքին գործերի համակարգի աշխատակիցներն այնտեղ էին, ուր մարդն օգնության կարիք ուներ, հայրենակիցների օջախները` պաշտպանության անհրաժեշտություն: Այդպես էր 88-ի փետրվարյան օրերին մայրաքաղաք Երևանում եւ այլ բնակավայրերում: Այդպես էր Երկրաշարժի դառնաղետ օրերին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում, ավերակված գյուղերում: Այդպես էր հանրապետության սահմաններին եւ Արցախում: Իսկ երբ հակառակորդի հետ բախումները վերածվեցին լայնամասշտաբ պատերազմի, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների եւ ներքին զորքերի ստորաբաժանումների մարտիկները աշխարհազորայինների հետ մեկնեցին ռազմաճակատ: Այդ զորամասերը Հայաստանի Հանրապետության առաջին կանոնավոր ռազմական կազմավորումներ էին, որոնք նախատիպը դարձան ազգային բանակի ձևավորման համար:
Ներքին գործերի համակարգի աշխատակիցները պատվով անցան պատերազմական փորձությունները, անհաջողությունների ու հաղթանակների ծանրագույն տարիները` սկսելով Սյունիքի բնակավայրերի պաշտպանությունից մինչեւ Քաշաթաղ ու Քարվաճառ, Զանգելան ու Կուբաթլի, եւ պատերազմն ավարտեցին 1994 թվականի մայիսին` հաղթանակի խրամատներում...
Այդ տարիներին յուրատեսակ պատերազմ էր մղվում նաև թիկունքում: Ինչպես պատմական կտրուկ հեղաբեկումների ցանկացած շրջանում` գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը, որոնք օգտվելով բարդ հասարակական, քաղաքական, տնտեսական իրավիճակից, պատերազմական դրությունից` հանդուգն ոտնձգություններ էին կատարում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հիմնարկների, ձեռնարկությունների, տնտեսությունների նկատմամբ: Հանցավորության այդ արշավը պարզապես հանցագործությունների շարք չէր. լկտիացածները անպատիժ մնալու դեպքում լրջորեն կվտանգեին հավատը նորաստեղծ պետության ու ռազմաճակատում կոփվող հաղթանակի հանդեպ:
Ներքին գործերի մարմինների հակադարձումը խիստ էր ու վճռական, եւ այս ճակատում նույնպես պայքարն ավարտվեց իրավապահների հաղթանակով: Վճռական գործողությունները հանցավոր տարրերին թույլ չտվեցին երկրի ներքին կյանքը վերածել քաոսի, հուսալքման ու անպաշտպանվածության զգացում սերմանել մարդկանց մեջ, թույլ չտվեցին, որ ժողովուրդը կորցնի հավատը պետության եւ իր ինստիտուտների, այդ թվում` ներքին գործերի համակարգի հանդեպ: Իսկ դա հետագա հաջողությունների ու հաղթանակների կարեւոր գրավականներից էր:
90-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի Հանրապետության համար նշանավորվեց պետականաշինության հետպատերազմյան փուլով: Ներքին գործերի համակարգի համար նույնպես այդ տարիները կառուցվածքային ու գործառնական բարեփոխումների, կադրային հերթափոխի, նյութատեխնիկական բազայի հագեցման ժամանկաշրջան էին: Հասարակական եւ տնտեսական հարաբերությունների արմատական փոփոխությունները, հասարակության քաղաքական կառուցվածքի ազատականացումն ու հանրային կյանքի ժողովրդավարացումը նոր ու անսովոր խնդիրներ էին առաջադրում ներքին գործերի մարմիններին: Հանցաշխարհը նույնպես վերակառուցվում էր, ի հայտ էին գալիս նոր մարտահրավերներ. խոշոր տնտեսական հանցագործություններ, հանցավոր խմբերի կազմավորում, անօրինական զենք-զինամթերքի ու թմրամիջոցների շրջանառություն, անձի դեմ հանդուգն ոտնձգություններ, ավտոառևանգումներ եւ այլն: Միեւնույն ժամանակ, ժողովրդավարական հարաբերությունների պայմաններում հասարակական կարգի պահպանման նոր եղանակների ու միջոցների կիրառման, նաև իրավապահ կառույցի աշխատակիցների հոգեբանության, աշխարհընկալման, աշխատանքային մեթոդների փոփոխության անհրաժեշտություն կար: Այս շրջանում կատարվեցին նաև առաջին քայլերը միջազգային ոստիկանական կապերի հաստատման ու ամրապնդման, ուսումնական բազայի կազմավորման, կադրային համալրման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի համակարգի համար նոր դարի սկիզբը նշանավորվեց արմատական փոփոխություններով. 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվեց ,Ոստիկանության մասինե ՀՀ օրենքը, որով հիմք դրվեց օրենսդրական դաշտի ձևավորմանը, կանոնակարգվեցին իրավապահ կառույցի գործառույթները, հստակեցվեցին խնդիրներն ու դրանց իրականացման եղանակները:
ՀՀ ոստիկանության կազմավորման աշխատանքներն ընթանում էին երեք հիմնական ուղղությամբ` օրենսդրական դաշտի ձևավորում, կառուցվածքային փոփոխություններ, կադրային վերազինում: Հայաստանի ոստիկանությունը պետք է պատրաստ լիներ, այսպես ասած` ավանդական հանցավորությունից բացի, պայքարելու նոր մարտահրավերների դեմ: Միջազգային գործընթացներին ինտեգրվելուն զուգահեռ` մեր հանրապետության համար առարկայական էր դառնում անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների տարանցիկ ուղու վերածվելու վտանգը, սկիզբ էր առնում թրաֆիքինգը, կիրառվում էին տնտեսական հանցագործությունների նորագույն եղանակներ, համակարգչային ցանցի ընդլայնմանը զուգահեռ ծավալվում էին ինտերնետային հանցագործությունները...
Հետադարձ հայացք ուղղելով անցած ճանապարհին` կարող ենք փաստել, որ այս շրջանում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հիմնականում կատարեց առաջադրված խնդիրները, սակայն ժամանակը կանգ չէր առնում, եւ հասարակական-տնտեսական զարգացող հարաբերությունները նոր խնդիրներ էին առաջադրում իրավապահ համակարգին:
20-րդ դարի առաջին տասնամյակի վերջին տարիները մեզ համար նշանավորվեցին ,Ամեն ինչ հանուն քաղաքացու, հասարակության, պետությանե կարգախոսով, եւ 2008 թվականին ողջ երկրի հետ ոստիկանությունն էլ թևակոխեց արմատական բարեփոխումների շրջան: Բարեփոխումներն այլընտրանք չունեին եւ ընդգրկեցին ոստիկանության գործունեության բոլոր ոլորտները:
Վերջին տարիները ՀՀ ոստիկանության համար կարեւորվել են օտարերկրյա իրավապահ կառույցների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության առավել սերտացմամբ, կատարվել են հիմնարար կադրային բարեփոխումներ, արդիականացվել են ոստիկանների աշխատանքային պայմանները, տեխնիկապես հագեցվել են բաժին-բաժանմունքները, որակական նոր մակարդակի է բարձրացվել ոստիկանական կադրերի պատրաստման գործընթացը, հատուկ ուշադրություն է դարձվում ծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության խնդրին:
Զարգացման այս ուղղություններն էին ոստիկանության ղեկավարության գործունեության հիմքում եւ իրենց ծրագրային ձևակերպումը գտան ,ՀՀ ոստիկանության 2010-2011 թթ. բարեփոխումներիե ծավալուն ծրագրում, որն ընթացքի մեջ է, եւ ավարտին կունենանք որակապես նոր ոստիկանական համակարգ:
Այս շրջանում արմատական փոփոխություններ են կատարվել հատկապես հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքում: Արդեն իսկ նոր որակներով են ներկայանում ճանապարհային ոստիկանությունը, անձնագրային եւ վիզաների, հասարակական կարգի պահպանման ծառայությունները: Փոխվել են աշխատանքի ոճը, քաղաքացիների սպասարկման մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, բայց ամենակարեւորը` փոխվել են սկզբունքները. առաջնային է դարձել ,Ամեն ինչ քաղաքացու, նրա բարեկեցության ու հարմարավետության համարե սկզբունքը, որն այսօր հիմնարար արժեք է ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում: Ակնհայտ է առաջընթացը ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդման, հասարակություն-ոստիկանություն կապի սերտացման գործում, սակայն դեռեւս ծավալուն ու համակողմանի աշխատանք պիտի կատարվի այդ գերխնդիրը վերջնականապես լուծելու համար:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության քսանամյա ուղին գրավականն է այն վստահության, որ այս անգամ էլ կկատարվի պետության ու ժողովրդի պահանջը, եւ հետեւողականորեն իրականացնելով բարեփոխումների ընդգրկուն ծրագիրը` ոստիկանությունը կներկայանա որպես արդիական, գործունակ, բոլոր մարտահրավերներին դիմակայելու պատրաստ իրավապահ համակարգ:
ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՓՈԽԿԱՆՉՈՎ
2009 թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական շենքի մուտքի մոտ` ,Իրավակարգի զինվորիե հուշակոթողի հարեւանությամբ, հանդիսավոր պայմաններում բացվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մարմարակերտ կիսանդրին:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնատարներ:
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր ելույթում անդրադառնալով իրադարձության խորհրդին` նշեց. ,Կան անուններ, որոնք դարակազմիկ արժեք են ներկայացնում, եւ խոսել նրանց մասին` նշանակում է ընդգրկել պատմական մի ամբողջ ժամանակաշրջան` ներառելով մեր ժողովրդի ամբողջ պատմությունը: Արամ Մանուկյանը պետական այր էր եւ երկու գերագույն արժեք ուներ կյանքում ու գործունեության մեջ` պետություն եւ ժողովուրդ: Ծանրագույն 1918 թվականին ստանձնելով ներքին գործերի նախարարության ղեկավարումը` նա համոզված էր` ուժեղ համակարգն ուժեղ պետության անկյունաքարն է, ուժեղ պետությունը` ժողովրդի ապահովության եւ բարօրության գրավականըե:
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի բնութագրումը նաեւ ներքին գործերի համակարգի ողջ գործունեության արժեւորումն է, գործունեություն, որն ընթացք առնելով 20-րդ դարի սկզբին` արդեն համարյա մեկ հարյուրամյակ անմնացորդ ծառայություն է պետությանն ու ժողովրդին, նվիրում հասարակության անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործին:
...Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եւ 20-րդ դարի վերջը ինչ-որ տեղ դարասկզբի կրկնությունը եղավ` հասարակական մեծ ցնցումներով, աղետներով, պատերազմով, բայց ամենակարեւորը` Հայոց պետականության վերահաստատմամբ:
1918 թ. մայիսի 28-ին իրականություն դարձավ մեր դարավոր երազանքը՝ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այդ դարակազմիկ իրադարձությանը նախորդել էր Առաջին համաշխարհային պատերազմը, Մեծ Եղեռնն ու Արեւմտյան Հայաստանի հայաթափումը, Սարդարապատի ճակատագրական ճակատամարտը: Ավերի, սովի, որբի ու ողբի երկիր էր Հայաստանը, սակայն պետականությունը վերականգնվեց, ու ժողովուրդը ձեռնամուխ եղավ իր դարավոր երազանքի իրականացմանը:
Կայանում էին պետական ինստիտուտները, կառույցներն ու ենթակառույցները, պատմական աննախադեպ պայմաններում, հրի ու սրի միջով անցնելով՝ կայանում էր Հայաստան պետությունը:
Առաջին հանրապետության կառավարության հռչակած դեկլարացիայի առաջին եւ ամենակարեւոր կետերից մեկն ամրագրում էր՝ հաստատել երկրում տարրական իրավակարգ, ապահովել քաղաքացիների անձի եւ գույքի անձեռնմխելիությունը:
Այս գերխնդրի իրականացմանն էր կոչված նորաստեղծ ներքին գործերի նախարարությունը, որը օրինապահ ոլորտից զատ համակարգելու էր նաեւ կապն ու հեռահաղորդակցությունը, երկաթուղին, կրթական համակարգը:
Ներքին գործերի առաջին նախարար նշանակվեց Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Սարդարապատի ճակատամարտի կազմակերպիչ, Երեւանի նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանը:
,Արամը միակ մարդն էր, որ այդ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրություն պահել երկրումե՝ վկայում են ժամանակակիցները:
,Հիսուն հազարի հասնող որբերի մի ամբողջ սերունդ խնամելն ու դաստիարակելը այսօր մեզ համար ինքնօգնության լավագույն ակտերից մեկն է, որը պետք է կատարենք` մեր բովանդակ ուժերը լարելով եւ մեր հոգու ամբողջ կորովը կյանքի կոչելով: Կոչ եմ անում ամենքին, որոնց կրծքի տակ դեռ չի մեռել մարդասիրության զգացմունքը, որոնք դեռ չեն կորցրել ցեղի բնազդը, որոնք գիտակցում են սեփական շահը իրենց զավակների` օգնության եկեք ձեր կառավարությանը, փրկեք անկումից վաղվա հույսը ձեր հայրենիքիե,- ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի այս կոչը հոգու կոչ էր ու ժամանակի պահանջ:
Ներքին գործերի մարմինները, իրենց անմիջական գործառույթներից զատ, նաեւ հայրենիքի սահմաններն էին պաշտպանում, լուծում էին գաղթականության եւ տեղացի բնակչության հրատապ սոցիալական խնդիրները, կանխում ազգամիջյան բախումները:
Աննախադեպ ծանր պայմաններում կայանում էր ոստիկանության կառույցը, ձեւավորվում էր օրենսդրական դաշտը, որի շրջանակներում գործելու էր ներքին գործերի համակարգը:
1920 թ. ապրիլի 21-ին Հայաստանի պառլամենտի կողմից ընդունվեցին ոստիկանության մասին ժամանակավոր օրենքը եւ մի շարք ենթաօրենսդրական ակտեր:
Այդ փաստաթղթերում, մասնավորապես, ամրագրված էին գավառական եւ քաղաքային միլիցիայի կազմը, միլիցիայի տնօրինությանը ենթակա խնդիրներն ու իշխանության աստիճանը, միլիցիայի աստիճանավորների փոխհարաբերությունները, միլիցիայի պաշտոնյաների հաշվետվությունն ու պատասխանատվությունը եւ այլն:
Հայաստանի Հանրապետությունը կարճ պատմություն ունեցավ: Աննախադեպ ծանր քաղաքական ու տնտեսական պայմաններում, շրջապատված թշնամաբար տրամադրված պետություններով, պարտություն կրելով 1920 թ հայ-թուրքական պատերազմում` վերջին կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, եւ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում իշխանությունը պաշտոնապես հանձնվեց Հեղափոխական կոմիտեին:
Դեկտեմբերի վերջին ընդունվեց Խորհրդային Հայաստանի միլիցիայի կանոնադրությունը, որը բաղկացած էր վեց մասից եւ 23 հոդվածից:
Հայաստանի խորհրդայնացումով որոշակիորեն փոխվեց ներքին գործերի համակարգի գերխնդիրը, ժամանակն իր հրամայականն էր առաջադրել, եւ միլիցիայի գործունեության ուղեցույց դարձավ, այսպես կոչված, ,հեղափոխական օրինականությունըե: Ներքին գործերի ժողկոմները պրոֆեսիոնալ հեղափոխականներ էին, դասակարգային պայքարի բովով անցած կուսակցականներ, որոնց նպատակը հաղթանակն էր դասակարգային պայքարում, գյուղի կուլակաթափությունը, պրոլետարիատի դիկտատուրայի ամրապնդումը:
Այս խնդիրների իրականացմանն էին ուղղված ինչպես ղեկավարության կադրային քաղաքականությունը, այնպես էլ ներքին գործերի համակարգում պարբերաբար իրականացվող կառուցվածքային փոփոխությունները:
1929 թ. նոյեմբերին ՆԳ ժողկոմատը լուծարվեց՝ վերակազմավորվելով պետքաղվարչության, իսկ 1934 թ. հուլիսին ժողովրդական կոմիսարիատը կրկին վերականգնվեց:
Հայաստանի ներքին գործերի համակարգի աշխատակիցների ուսերին լրացուցիչ պարտականություններ դրվեցին Հայրենական մեծ պատերազմի տարիներին: ՆԳ ժողկոմատի իրավասությունների մեջ էին մտնում հասարակական ու տնտեսական օբյեկտների, ձեռնարկությունների ռազմականացված պահպանությունը, հակահրդեհային անվտանգության ապահովումը, ճանապարհաշինարարական աշխատանքների եւ ընդհանրապես ճանապարհների հսկողությունը: Միլիցիայի վրա էր դրված էվակուացված հոսպիտալների տեղաշարժն ու դրանց անվտանգության ապահովումը, ռմբապաստարանների շինարարության ու պահպանության հարցը: ՆԳ ժողկոմատի անմիջական ղեկավարությամբ ստեղծվում են միլիցիայի հատուկ ջոկատներ՝ թշնամու դեսանտների եւ զինված բանդաների դեմ պայքարելու համար:
Հիսունականների սկզբին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը վերստին առանձնացվում է պետանվտանգության ժողկոմատից՝ արդեն որպես նախարարություն: Հստակեցվում է ՆԳ մարմինների գործունեության դաշտը, ու գերխնդիրը դառնում է օրենքի եւ օրինականության գերակայության ապահովումը: Ժամանակի օրինաչափ տրամաբանությամբ՝ ՆԳ համակարգը սկսում են ղեկավարել մասնագիտական կրթությամբ մարդիկ, որոնք նաեւ կառուցողական նկարագիր ունեին, եւ նրանց համար համակարգի խնդիրը նախեւառաջ հանցավորության դեմ պայքարն էր: Ձեռնարկված քայլերն ուղղված էին կառույցն ուժեղացնելու, պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ստեղծելու գործին: 1964 թվականին կազմավորվում է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Հայաստանի գունդը: 1965 թվականին կազմավորվում է ՆԳՆ շտաբը: 1966 թվականին բացվում է միլիցիայի Երեւանի հատուկ դպրոցը:
1960-80-ական թվականներին ներքին գործերի համակարգն արդեն ամուր կառույց էր, որը լիարժեք իրականացնում էր իր առջեւ դրված խնդիրները:
... Հայաստանի Հանրապետության ոստիկանության հիմնաքարը փաստորեն դրվեց 20-րդ դարի սկզբին, իսկ դարավերջին ունեինք տասնամյակների ընթացքում ձեւավորված ավանդույթներով հարուստ եւ արդի մտածողությամբ առաջնորդվող, ժամանակակից աշխարհի` հանցավորության դեմ պայքարին ինտեգրվելու պատրաստ իրավապահ կառույց, որը պետք է դառնար եւ դարձավ Հայոց պետության հիմնասյուներից մեկը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻՆ
1980-ականների վերջը հայ ժողովրդի համար նշանավորվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժման բուռն վերելքով, եւ ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակում ներքին գործերի համակարգն իրեն դրսեւորեց որպես ազգային, համաժողովրդական խնդիրներով մտահոգ եւ ժողովրդի պաշտպանությանը նվիրված իրավապահ կառույց:
Ներքին գործերի համակարգի աշխատակիցները՝ շարքայինից մինչեւ բարձրաստիճան սպաները, ժողովրդի հետ էին եւ նրա անվտանգությունն էին ապահովում 1988-ի փետրվարյան օրերին, հասարակական կարգուկանոն էին պահպանում ու նաեւ իրադրությունը վերահսկում սահմանամերձ շրջաններում:
Ժամանակները որքան հերոսական, նույնքան էլ բուռն էին, եւ ազգային-ազատագրական գաղափարներով տոգորված, իրենց գործողություններում հաճախ զգացմունքներով առաջնորդվող հայորդիների կողքին լինելու, նրանց անվտանգությունն ապահովելու, նաեւ անխոհեմ գործողություններից զերծ պահելու գործը դրված էր միլիցիայի, մասնավորապես՝ սահմանամերձ շրջանների միլբաժինների վրա:
Ծառայողական պարտականություններին զուգահեռ՝ միլիցիայի աշխատակիցները դառնում էին սահմանապահ մարտիկներ: Իսկ երբ Հայաստան մտցվեցին պատժիչ զորամասեր, կանգնեցին ժողովրդի ու պատժիչների միջեւ` հարվածն ընդունելով իրենց վրա:
Հայաստանի միլիցիան թանկ ու անդառնալի կորուստներ կրեց Ոսկեպարում, երբ իրավապահների ստորաբաժանումն ընկավ հակառակորդի դավադիր ծուղակը, Նոյեմբերյանում, երբ սահմանամերձ գյուղերի բնակչությանը պատժիչ գործողություններից պաշտպանելիս գերեվարվեցին տասնյակ միլիցիոներներ, Սյունիքի սահմանապահ գյուղերը պաշտպանելիս, Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու ժամանակ...
Հետո սկսվեց պատերազմը: Եվ ռազմաճակատ մեկնեցին նաեւ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, նորաստեղծ ներքին զորքերի ստորաբաժանումները` Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ առաջին կանոնավոր զինվորական կազմավորումները:
Թիկունքում վտանգված երկիրն էր: Մթան, ցրտի, կիսաքաղց օրերի մեջ նրանց ընտանիքներն էին, բայց զինվորյալները գիտեին՝ ոչ թե օրվա ապրուստ հայթայթելով, այլ հաղթանակո՛վ են գալու խաղաղությունն ու բարօրությունը:
Դաժան, արյունոտ պատերազմի տարիներ եւ մարտական հարուստ ու արժանապատիվ կենսագրություն, որի աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի սահմանային տարածքներն ու Արցախը, որը հետագա սերունդների հաղթական հպարտության հենքն է...
Միլիցիայի օպերատիվ հակազդման (հետագայում՝ միլիցիայի հատուկ նշանակության) ջոկատը կազմավորվեց 1990 թվականի մայիսին:
Դա ժամանակի հրամայականն էր. հայոց բանակը դեռ չէր ձեւավորվել, մեր երկրի սահմանները դարձել էին ադրբեջանցիների ասպատակությունների թիրախ, ինքնապաշտպանական խմբերը ծանր կացության մեջ էին:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, որպես առաջին կանոնավոր ռազմական կազմավորում, աշխարհազորայինների հետ ստանձնեց հայրենի սահմանների պաշտպանության գործը: Համագործակցելով կամավորականների, ազատամարտիկների, սահմանամերձ շրջանների բնակիչների հետ՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները փառավոր էջեր գրեցին Հայաստանի ներքին գործերի նախարարության պատմության մեջ:
ՄՀՆՋ-ի խնդիրն առանձնահատուկ էր` նրան վերապահված էր պայքարել ե՛ւ Հայաստանի Հանրապետության ու Ղարաբաղի սահմաններին ոտնձգող թշնամու, ե՛ւ երկրի ներսում գործող քրեական տարրերի դեմ: Ջոկատին անդամագրվեցին համակարգի լավագույն աշխատակիցները, որոնց առաջնորդում էր գիտակցումն այն բանի, որ չկա հայրենիքի հարատեւում` առանց անսասան սահմանների, չկա ուժեղ պետություն` առանց ներքին կայունության:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը ռազմական գործողությունների էր մասնակցում ամենածանր ու վտանգավոր հատվածներում, ռազմավարական կարեւորության տեղամասերում:
ՆԳ համակարգի տասնյակ աշխատակիցներ զոհվեցին ռազմադաշտում, շատերը վերադարձան սպիներով, հաշմված...
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատն առաջին ծանր մարտերից մեկը տվեց Գորիսի շրջանի Տեղ գյուղի մոտ՝ առաջին գծում: Մարտը տեւեց մոտ կես ժամ. հակառակորդի առավելությունը քանակն էր, իսկ ՄՀՆՋ-ականների յոթ հոգանոց խմբինը՝ խիզախությունը, համարձակությունը, հնարամտությունը, հայրենիքի սահման պահող զինվոր լինելու գիտակցությունը:
Անհավասար մարտն ավարտվեց մերոնց հաղթանակով. գյուղի սահմաններից հետ շպրտված հակառակորդը վեց զոհ տվեց եւ չորս տասնյակի հասնող վիրավոր:
Դա միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի առաջին հաղթանակն էր: Հետո եղան շատ ուրիշ հաղթանակներ, նաեւ զոհեր եղան, բայց հայոց հողը աներեր մնաց՝ մինչեւ հայրենիքի պաշտպանության գործն իր վրա վերցրեց նորաստեղծ հայոց բանակը:
1991 թվականին կազմավորվեց ՆԳՆ ներքին զորքերը` որպես երկրի ներքին կայունության երաշխավոր, կայունություն, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր անցումային շրջանի փորձություններն ու ավերիչ երկրաշարժի վերքերը չթոթափած, պատերազմի մեջ ներքաշված ժողովրդի հավատն ամուր պահելու համար:
Դժվար ու փառավոր ճանապարհ անցած ՆԳՆ ներքին զորքերը, այսօր արդեն` Ոստիկանության զորքերը, ոստիկանության համակարգի կարեւորագույն օղակներից է, որ պատվով է կատարում պետության ու ժողովրդի կողմից առաջադրված խնդիրները` հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման գործում գերազանց համագործակցելով ոստիկանության ստորաբաժանումների հետ:
Անկախության տարիները ծանր փորձությունների, դժվար պայքարի տարիներ էին, եւ ՆԳ աշխատակիցներն արեցին առավելագույնը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության, հայ պետականության կայացման գործում:
Թիկունքում էլ իրավապահներին ոչ թե հանգիստն ու ընտանեկան անդորրն էր սպասում, այլ ամենօրյա, ամենժամյա պայքարը օրեցօր ակտիվացող ու լկտիացած հանցագործ տարրերի դեմ: Միլիցիայի աշխատակիցները ռազմաճակատում իրենց որդիական պարտքն էին կատարում առ Հայրենիք, թիկունքում՝ իրենց մասնագիտական պարտքը՝ պետության ու ժողովրդի հանդեպ: Երկու դեպքում էլ կանգնելով մահվան ու մարդու միջեւ: Երկու դեպքում էլ հաղթելով մահին: Երկու դեպքում էլ կյանքի գնով պաշտպանելով հայրենակիցների ապրելու իրավունքը:
Այդ դժվարին տարիներին ՆԳ մարմինների առջեւ ծառացած բարդ խնդիրներից էր նաեւ հայտնաբերել ու զինաթափել այն հանցավոր խմբերը, որոնք ձեռք բերած զենքն ու զինամթերքը օգտագործում էին ավազակային հարձակումների, կողոպուտի ու թալանի համար՝ ապակայունացնելով երկրի ներքին իրավիճակը: Զինաթափման գործընթացը տարվում էր ինչպես բացատրական աշխատանքներով, այնպես էլ օպերատիվ միջոցառումներով:
Ձեռնարկված համալիր միջոցառումների շնորհիվ բացահայտվեցին ու վնասազերծվեցին ավազակային հարձակումներ, առեւանգումներ, սպանություններ կատարած տասնյակ հանցավոր խմբեր:
Ոստիկանի ծառայությունը միշտ կարող է վերածվել վտանգավոր պայքարի, որովհետեւ փորձության պահին ոստիկա՛նն է կանգնում քաղաքացու եւ հանցագործի միջեւ, կանգնում իր փորձառությամբ ու կամքով, իր մարդասիրական մասնագիտության պահանջով, իր կյանքով:
Ոստիկանի ծառայությունը ցանկացած պահի կարող է վերածվել խիզախումի. խիզախում, որ հատուցման ու գնահատանքի ակնկալիք չունի, ոգու պարտականություն է, որ ստանձնում է ոստիկանն ուսադիրների պատասխանատու ծանրությունն զգալու առաջին իսկ պահից:
Այսօր, քսան տարիների հեռվից, հրաշքի պես է թվում հայկական միլիցիայի այդ տարիների սխրանքը: Սահմանափակ թվակազմով, տեխնիկական նվազագույն միջոցներով, առանց նման արտակարգ պայմաններում աշխատելու փորձառության` բայց հաղթեցի՛ն, քանզի ամեն ինչից վեր էր մարդկային ու մասնագիտական պարտքը, անխախտ էր հավատարմությունը` մեկ անգամ եւ մեկընդմիշտ տրված երդմանը:
Հպարտությամբ ու խոնարհումով հիշենք ներքին գործերի՝ զոհված, գերեվարված, հաշմված բոլոր աշխատակիցներին: Նրանք հավետ կմնան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ...
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1990-ական թվականների կեսին Հայաստանի Հանրապետության համար սկսվեց պետականաշինության հետպատերազմյան փուլը: Հայաստանի ներքին գործերի համակարգի համար էլ այդ տարիները կառուցվածքային ու գործառնական վերափոխումների, կադրային հերթափոխման շրջան էին:
Հանցաշխարհը նույնպես վերակառուցվում էր, ժամանակը նոր մարտահրավերներ էր առաջադրում: Եվ ներքին գործերի մարմինների վերակառուցումը հնարավորինս արագ ու անկորուստ պիտի կատարվեր՝ զուգահեռ ձեւավորելով օրենսդրական դաշտը, որն, ըստ էության, գոյություն չուներ:
Նորանկախ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի համակարգը ժամանակի պահանջներին հետամուտ` վերակազմավորվում էր` ընդգրկելով գործառույթների նոր ոլորտներ, որդեգրելով նոր աշխատաոճ ու քաղաքականություն:
Լինելով պետական կայացած առաջին կառույցներից մեկը` ներքին գործերի համակարգը դառնում էր մեր անկախության երաշխավորներից մեկն ու բարդ, փորձաշատ փուլում հայտնված պետության հենասյուներից ամենակայունը:
Կարելի է վստահաբար փաստել, որ 21-րդ դարի սահմանագիծը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հատեց որպես հասարակական-տնտեսական մեծ հեղափոխումների շրջանում իր արժանապատվությունը, դեմքն ու դիմագիծը պահպանած ազգային իրավապահ կառույց, կուռ համակարգ, որը միտված էր առաջընթացի ու կատարելագործման:
Վերակառուցման շրջանակներում` տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում, լուծարվում է ԲԽՍՍ ծառայությունը: Ստեղծվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ինքնուրույն ստորաբաժանում, որը հետագայում ընդգրկվում է վերակազմավորված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում: Հասարակության եւ լրատվամիջոցների հետ կապն ամրապնդելու նպատակով 1991 թվականին ստեղծվում է լրատվական կենտրոն, որը 1992 թ. վերակազմավորվում է հասարակական կապերի եւ լրատվության վարչության:
Ժամանակակից հանցավոր աշխարհը նոր մարտահրավերներ էր նետում մարդկությանը, նոր շրջանակներ ներառում, որոնք մեր երկիրը շրջանցել չէր կարող: Հանցավորության դեմ պայքարն առանց միջազգային համագործակցության այլեւս անհնար էր, եւ 1992 թ. նոյեմբերից Հայաստանն անդամակցում է Ինտերպոլին` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը: Հաստատվում են Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կանոնադրությունն ու կառուցվածքը:
Հանցավորության դեմ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումներն առավել արդյունավետ ու համակարգված դարձնելու նպատակով ստեղծվում են ներքին գործերի ռեգիոնալ վարչություններ:
Կառուցվածքային բոլոր փոփոխությունները նպատակ ունեին համակարգը դարձնել առավել ճկուն, աշխատանքն` արդյունավետ ու համակարգված:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, կրելով անցումային բարդ փուլ հաղթահարող երկրին բաժին ընկած բոլոր դժվարությունները, կայանում էր կառուցվածքային բարեփոխումների, աշխատանքային պայմանների արդիականացման, տեխնիկական հագեցման, կադրերի պատրաստման դժվար ճանապարհով:
1996 թ. նոյեմբերին ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունները միավորվում են, իսկ 1999-ին կրկին տարանջատվում:
90-ական թվականները բարդ ու հակասական շրջան էին ինչպես երկրի, այնպես էլ, մասնավորապես, ներքին գործերի համակարգի համար՝ պայմանավորված կառուցվածքային, կադրային, նյութատեխնիկական, նաեւ՝ հոգեբանական հիմնախնդիրներով: Սակայն ներքին գործերի համակարգը կարողացավ աստիճանաբար լուծել այդ հիմնախնդիրները:
Ապօրինի զենք-զինամթերքի առգրավումը, զինված հանցախմբերի զինաթափումը, հասարակական կարգուկանոնի վերականգնումը` զուգակցված կառուցվածքային, կադրային ու նյութատեխնիկական փոփոխություններով, հաջողություններ գրանցեցին հանցավորության դեմ պայքարի գործում՝ բարձրացնելով ՆԳ համակարգի հեղինակությունը եւ հաստատելով կառուցվածքային ու գործառնական բարեփոխումների քաղաքականության իրավացիությունը:
2005 թ. ոստիկանությունում կազմավորվեց հանցագործի ինքնությունը պարզված չլինելու պատճառով նախկին տարիներին վարույթը կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման բաժինը՝ լուրջ հիմք ստեղծելով նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման համար:
Ծանրակշիռ ձեռնարկում էր ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տեղեկատվության փոխանակման միասնական ավտոմատացված համակարգի ներդրումը, որի նպատակը հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ տվյալների ամբողջականության, հավաստիության, հավաքման, ինչպես եւ դրանց հիման վրա անհրաժեշտ տեղեկատվության ստացման ու փաստաթղթերի ձեւակերպման գործընթացների ապահովումն էր:
Հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման լուրջ խթան էր օպերատիվ ծառայությունների գործունեության կազմակերպումը նոր սկզբունքներով. քրեական հետախուզության ծառայությունը ճյուղային սպասարկման սկզբունքով կազմակերպելու արդյունքում արդեն իսկ նկատելիորեն բարելավվել են հանցագործությունների բացահայտման աշխատանքները:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Նորանկախ երկրի ներքին գործերի նախարարությանն առաջադրված առաջնահերթ խնդիրներից մեկն էլ միջազգային համագործակցությունն էր: Միջազգային կառույցներին, աշխարհաքաղաքականությանն ակտիվորեն ինտեգրվող Հայաստանի Հանրապետությունը զերծ չէր կարող մնալ այնպիսի անդրազգային հանցատեսակների սպառնալիքից, ինչպիսիք են ահաբեկչությունը, թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան եւ այլն, ու ներքին գործերի համակարգի ճանապարհի սկիզբն արդեն բնութագրվում էր նաեւ միջազգային համագործակցության ասպարեզում արձանագրվող ձեռքբերումներով:
Ինտերպոլին անդամակցելն արդեն համագործակցության ասպարեզում լուրջ ձեռքբերում էր, իսկ ԱՊՀ եւ օտարերկրյա այլ երկրների իրավապահ կառույցների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ քայլերն աստիճանաբար տեղափոխվում էին առարկայական հարթություն:
ԱՊՀ շրջանակներում ներքին գործերի նախարարությունների հետ առաջին համաձայնագիրը կնքվեց 1992 թ. ապրիլին` Ալմա-Աթայում. դա համաձայնագիր էր հանցավորության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության մասին:
Ինչպես ԱՊՀ, այնպես էլ օտարերկրյա այլ պետությունների ներքին գործերի նախարարությունների եւ եվրոպական ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի ու պայմանագրերի կնքումը դառնում է արդյունավետ գործընկերության իրատեսական խթան:
Համագործակցության շրջանակներում առաջին համաձայնագիրը Երեւանում կնքվեց 1993 թ. մայիսին եւ վերաբերում էր ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջեւ օպերատիվ-ծառայողական գործունեության տեխնիկա-քրեագիտական ապահովման ուղղությամբ փոխգործակցությանը:
ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը խթանող համաձայնագրեր են կնքվում անչափահասներին իրենց բնակության պետությունները վերադարձնելու, կալանքի վերցված անձանց հանձնման եւ տարանցիկ տեղափոխման, տնտեսության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի եւ այլ ասպարեզներում համագործացության վերաբերյալ:
Միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ներքին գործերի մարմինների համագործակցության ամրապնդման ուղղությամբ միջպետական, միջկառավարական բազմակողմ համաձայնագրերն ու պայմանագրերը, որոնք շոշափում էին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հանցավորության նոր մարտահրավերներին դիմակայելու հիմնախնդիրներ, գործնական կիրառություն ստանալով` լուրջ դիմակայություն էին ահագնացող հանցավորությանը:
Ընդգրկուն համագործակցություն սկսվեց Ռուսատանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ:
Հանցավորության դեմ պայքարում երկու գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցության առավել ճկուն ձեւեր կիրառելու եւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով 2000 թվականին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսատանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիան, որը կոչված էր առավել մանրակրկիտ ու խորացված դիտարկելու հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ համագործակցության կազմակերպման հիմնախնդիրները, սահմանելու երկկողմ փոխգործակցության զարգացման գերակա ուղղությունները, ինչպես եւ` ձեռնարկելու գործուն միջոցներ` երկու պետություններում հանցավորությանը դիմակայելու գործում:
Հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, կնքել միջպետական եւ միջկառավարական բազմաթիվ համաձայնագրեր, այդ թվում ՀՀ ոստիկանությունը` բազմակողմ մի քանի տասնյակի հասնող պայմանագրեր:
Վերջին տարիներին ՀՀ ոստիկանությունը միջազգային ասպարեզում շարունակել է սերտ համագործակցությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների իրավապահ կառույցների հետ: Ակտիվ եւ արդյունավետ է համագործակցությունը հատկապես Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Լատվիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իրանի, Վրաստանի ՆԳ նախարարությունների հետ:
Այս ժամանակահատվածը Հայաստանի ոստիկանության համար կարեւորվում է նաեւ համագործակցության առավել սերտացման եւ գործընկերությունն առարկայական հարթություն տեղափոխելու առումով. օտարերկրյա իրավապահ կառույցների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ հանդիպումների եւ խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ինչպես հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային խնդիրներ, այնպես էլ միջազգային հանցավորության նոր մարտահրավերներին դիմակայելու հիմնահարցեր, կնքվում պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք արդեն իսկ կիրառվում են՝ ընդլայնելով գործակցության շրջանակները եւ մեծացնելով Հայաստանի ներուժը միջազգային հանցավորության դեմ պայքարում:
Շարունակվում է սերտ համագործակցությունը եվրոպական եւ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Միավորված ազգերի կազմակերպությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության կազմակերպությունը, ԵԱՀԿ-ն եւ այլն:
ՀՀ ոստիկանությունը ակտիվորեն ներգրավված է Եվր`ոպական հարեւանության քաղաքականության` Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների, ինչպես եւ` Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ անհատական գործողությունների ծրագրի իրականացմանը:
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2001 թ. ապրիլի 16-ին ընդունվեց ,Ոստիկանության մասինե ՀՀ օրենքը, որը դարձավ ոչ միայն հիմնակետ՝ Ներքին գործերի նախարարությունը ՀՀ ոստիկանության վերակազմավորելու համար, այլեւ այն առանցքը, որի շուրջ ձեւավորվեց ոստիկանական օրենսդրությունը:
,Ոստիկանության մասինե խիստ արժեքավոր օրենքի պատմական խնդիրը նախեւառաջ գաղափարաբարոյական նոր արժեքների ձեւավորումն ու ամրագրումն էր:
Ապրիլի 16-ը դարձավ Ոստիկանության օր, հանցավորության դեմ պայքարի գործին զինվորագրված մարդկանց տոն, որն ավելի շատ պարտավորեցնող խորհուրդ ունի, նաեւ վերստին հիշեցում, որ իրավական պետության երաշխավորներից մեկը օրինականության եւ օրինապահության պահապան ոստիկանությունն է:
Երկրի հետ ոստիկանությունն էլ թեւակոխեց արմատական բարեփոխումների շրջան: Անհրաժեշտ էր անել ամեն ինչ` հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանումը որակական նոր մակարդակի բարձրացնելու, ոստիկանի արժանապատվությունն ու մասնագիտական հեղինակությունը բարձր պահելու, համակարգի աշխատակիցների իրավական ու սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելու, ոստիկանության հանդեպ հասարակության հավատն ու վստահությունը ամրապնդելու համար:
Բարեփոխումների եւ առաջընթացի՝ ժամանակաշրջանի առաջադրած խնդիրների լուծմանը ոստիկանությունը ձեռնամուխ եղավ հիմնավորապես ու հաջողությամբ՝ յուրաքանչյուր անգամ հասարակությանը ներկայանալով ավելի ուժեղ, գործունակ ու բաց: Ոստիկանությունն անցած ճանապարհին ոչ միայն կարողացավ բարձրացնել պետական կարեւոր կառույցի հեղինակությունը, այլեւ հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակ: Կադրային, տեխնիկական, մասնագիտական վերազինում ընթացավ ոստիկանության բոլոր օղակներում: Իր գլխավոր գործառույթների իրականացման համար ոստիկանությունը որդեգրեց նախեւառաջ միմիայն օրինականության շրջանակներում, օրենքի դաշտում գործելու քաղաքականություն: Մեծ աշխատանք կատարվեց ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի ձեւավորման եւ այդ օրենքները կյանքի կոչելու ուղղությամբ:
,Ոստիկանության մասինե օրենքի ընդունումից հետո ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական դաշտի մաս կազմեցին ,Ոստիկանությունում ծառայության մասինե, ,ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասինե, ,Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասինե, ,Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասինե, ,ՀՀ քաղաքացիության մասինե, ,Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասինե, ,Զենքի մասինե, ,Օպերատիվ-հետախուզական գործունեության մասինե, ,Բնակչության պետական ռեգիստրի մասինե օրենքները, ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտերը եւ այլն:
2002 թ. օգոստոսին սահմանվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալ, կրծքանշան, պատվոգիր եւ ,Ոստիկանության պատվավոր ծառայողե կոչում հիմնելու եւ դրանք շնորհելու կարգը:
Հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ամրապնդման գործում, ծառայողական պարտականությունները կատարելիս սխրագործություն կամ ծառայողական պարտականություններն ու հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, իրավակարգի ամրապնդման, ոստիկանության համակարգի գործունեության զարգացման եւ մի շարք այլ հայրենանվեր, բարեխիղճ ծառայությունների համար ոստիկանության աշխատակիցներին խրախուսելու համար հիմնվեցին մի շարք մեդալներ ու կրծքանշաններ, մասնավորապես՝ ,Սխրագործության համարե, ,Իրավակարգի ամրապնդման համարե, ,Համագործակցության ամրապնդման համարե մեդալներն ու ,Ոստիկանությունում գերազանց ծառայության համարե, ,Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համարե կրծքանշանները եւ այլն:
ՊԱՅՔԱՐ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հայաստանի Հանրապետությունում քրեական իրավիճակը բնութագրվում է կայունությամբ եւ լիովին վերահսկվում է հանրապետության իրավապահ մարմինների կողմից: Արձանագրենք, որ հանցավորության մակարդակով մեր հանրապետությունը միշտ էլ շահեկանորեն տարբերվել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Համեմատության համար բերենք մի քանի ցուցանիշ: Հայաստանում հարյուր հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվն, օրինակ, 2010 թվականին ավելի քան երեք անգամ պակաս էր ԱՊՀ երկրների ընդհանուր ցուցանիշից, ընդ որում` Ռուսաստանի Դաշնությունից՝ 3,8 անգամ, Բելառուսից՝ 3,1 անգամ, Ուկրաինայից՝ 2,2 անգամ, Մոլդովայից՝ մոտ 2 անգամ, Ղազախստանից՝ 1,7 անգամ եւ այլն:
Հանցավորության շարժընթացում առկա միտումները, ինչ խոսք, պետք է գնահատել նաեւ պատմական տեսանկյունից. Հայաստանի ոստիկանությունը կարողացավ դիմակայել ԽՍՀՄ փլուզումից հետո գրանցված հանցավորության կտրուկ աճի ծանր հետեւանքներին, ինչը բնորոշ էր անկախացած գրեթե բոլոր հանրապետություններին, տնտեսական նոր կացութաձեւին անցնելու գործընթացներով պայմանավորված այնպիսի ծանր հանցագործությունների տարածմանը, ինչպիսիք են պատվիրված սպանությունները, գույքի ոչնչացումը, հանցավոր պարզաբանումները, հաշվեհարդարները, ռեկետը, պատերազմական եւ հետպատերազմյան ժամանակներին բնորոշ այնպիսի հանցագործությունների շեշտակի աճին, ինչպիսիք են բանդիտիզմը, ավազակությունը, մարդկանց առեւանգումը, ահաբեկչությունը, զենքի գործադրմամբ մի շարք հանցագործություններ եւ այլն:
Հակիրճ ներկայացնենք անկախության քսան տարիներին Հայաստանի Հանրապետությունում հանցավորության զարգացման հիմնական միտումները:
Հանցագործությունների առավելագույն քանակը գրանցվեց 1992 թ.` 16250, որից հետո փոփոխական շարժընթացով տատանվեց հիմնականում 10-ից 12 հազարի սահմաններում: Ի դեպ, 1991-1993 թվականները քրեաբանները Հայաստանի համար բնութագրում են որպես ,անոմիայի տարիներե, երբ շատ իրավահարաբերություններ դեռ չէին ստացել պատշաճ իրավական կարգավորում, օրինականության խախտման դեպքերը բնակչության զգալի մասի մոտ կրում էին համատարած բնույթ:
2009-2010 թթ. արձանագրված հանցագործությունների զգալի աճը պայմանավորված էր ոչ թե հանրապետությունում քրեածին իրավիճակի բարդացմամբ, այլ լատենտային բնույթ կրող հանցագործությունների ¥կոռուպցիոն բնույթի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված, տնտեսության ոլորտում կատարված հանցագործություններ եւ այլն¤ հայտնաբերման աշխատանքների զգալի ակտիվացմամբ, ինչպես եւ` տուժողի բողոքի բացակայության պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով կարճված գործերը կամ մերժված նյութերը վիճակագրական հաշվառման վերցնելու հանգամանքով:
Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը, ընդհանուր հանցագործությունների կազմում, կայուն նվազել է` սկսած 1994 թվականից` կրճատվելով մոտ չորս անգամ: Ի դեպ, 2010 թվականին այս ցուցանիշը նվազագույնն է անկախ Հայաստանի պատմության մեջ:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը փոփոխական շարժընթացով տարեկան տատանվել է 80-ից 100-ի միջակայքում, իսկ վերջինիս տեսակարար կշիռը ընդհանուր հանցագործությունների կազմում երբեւէ չի գերազանցել 1%-ը ¥2010 թ.՝ 0,4%¤: Ի դեպ, 2010 թվականի այս ցուցանիշը նույնպես նվազագույնն է վերջին քսան տարիների ընթացքում:
Հայաստանի անկախացումից հետո կտրուկ աճեցին զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության ծավալները` հիմնականում պայմանավորված Արցախյան պատերազմով:
ՀՀ զինված ուժերի կազմավորումից հետո հանրապետության իրավապահ մարմինների կողմից զգալի աշխատանք կատարվեց բնակչության մոտ ապօրինի պահվող զենքի եւ ռազմամթերքի առգրավման ու կամավոր հանձնման գործընթացի կազմակերպման ուղղությամբ: Անկախության առաջին տարիներից ի վեր ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առգրավվել եւ բնակչության կողմից կամավոր հանձնվել է մոտ ութ հազար միավոր հրազեն, 1,8 միլիոն փամփուշտ, 25 հազար միավոր պայթուցիկ սարք եւ այլն:
Բնակչության կողմից ապօրինի պահվող զենքի եւ ռազմամթերքի առգրավման եւ կամավոր հանձնման ուղղությամբ 2008-2010 թթ. իրականացված աշխատանքների արդյունավետությունն ամենաբարձրն է վերջին 15 տարիների ընթացքում:
Անցած քսան տարիներին հանրապետությունում հանցավորության շարժընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ եթե 1992 թ. յուրաքանչյուր օր հանրապետությունում միջինը գրանցվում էր սպանության կամ սպանության փորձի մեկ դեպք, ապա 2010 թ.` յուրաքանչյուր հինգ օրը` մեկ դեպք: Ընդ որում, 2010թ. Հայաստանում արձանագրված սպանությունների թիվը` 41, նվազագույնն է վերջին 30 տարիների ընթացքում:
Հայաստանի անկախության առաջին հինգ տարիներին արձանագրվել է ավազակության ավելի շատ դեպք, քան հաջորդ 15 տարիներին՝ միասին վերցրած:
Եթե 1991-1993 թթ. հանրապետությունում միջին հաշվով տարեկան կատարվել է ավելի քան 6800 գողություն, ապա հետագա 17 տարիներին այդ թիվը կրճատվել է 2-2,5 անգամ:
Կտրուկ բարձրացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը: 1991 թ. համեմատությամբ` 2010 թ. ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մոտ 19 անգամ եւ թմրամիջոցների ապօրինի իրացման մոտ 200 անգամ ավելի շատ դեպք: Միայն վերջին երեք տարիներին` 2008-2010 թթ.` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի իրացման 2405 դեպք, այն դեպքում, երբ 1991-2007 թթ. միասին վերցրած այդ ցուցանիշը 1325 էր:
Տրանսպորտային հոսքերի ինտենսիվության հնգապատիկ աճի պարագայում` ճանապարհատրանսպորտային դեպքերի հետեւանքով զոհված անձանց թիվը 1991 թ. համեմատությամբ` 2010 թ. կրճատվել է մոտ երեք անգամ:
Զգալիորեն ակտիվացել է կոռուպցիայի դեմ պայքարը: Վերջին երեք տարիներին` 2008-2010 թթ.` հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված կաշառակերության դեպքերի թիվը ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ:
Հասարակական կարգի ամրապնդման, օպերատիվ իրավիճակի կայունացման, օրենքի գերակայության ապահովման եւ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով` ոստիկանության կողմից իրականացվում են կանխարգելիչ համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում աննախադեպ բարձրացել է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը, կանխվել են բազմաթիվ հանցագործություններ, հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող հանցագործներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն: Հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ պարբերաբար իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներից են` ,Զինանոցե, ,Կանալե, ,Կանեփ-կակաչե, ,Հետախուզումե եւ այլն:
Ոստիկանության մարմինների կողմից մասնավորապես կարեւորվում են անչափահաս իրավախախտների հետ տարվող աշխատանքները: Հավելենք, որ սոցիալական աշխատողի ինստիտուտի բացակայության պատճառով տարիներ շարունակ անչափահասների հիմնահարցերով միակ զբաղվողը ոստիկանությունն էր: Այսօր արդեն այդ աշխատանքում ոստիկանության հետ համագործակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական եւ միջազգային կազմակերպություններ: Այս գործընկերության արդյունք են, օրինակ, համայնքային վերականգնողական կենտրոնները, որտեղ իրավախախտում կամ հանցանք կատարած անչափահասին ինքնաքննադատությամբ ուղղվելու հնարավորություն է տրվում:
Ներկայումս համայնքային վերականգնողական կենտրոններ են գործում Վանաձոր, Գյումրի, Կապան, Իջեւան, Ալավերդի, Ճամբարակ եւ Թալին քաղաքներում: Անցած ժամանակահատվածում ոստիկանության անչափահասների գործերով ծառայությունների կողմից այս կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ:
Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում է նաեւ դպրոցական տեսուչների ինստիտուտի ներդրումը, ինչը ,Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրիե կետերից է, իսկ նախաձեռնության հեղինակը ոստիկանությունն է:
Անչափահասների հետ կապված խնդիրները որքան էլ խորքային լուծումների կարիք ունեն, որքան էլ դրանց մեջ ընտանիքի, դպրոցի, շրջապատի մեղքի մեծ բաժինը կա, այնուամենայնիվ, ոստիկանությունն անվերապահորեն ստանձնում է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների, դրանց կանխարգելման գործի պատասխանատվությունը` ձեռնարկելով համալիր միջոցառումներ, շարունակելով իր վարած քաղաքականության առանցքներից մեկը պահել անչափահասների հիմնախնդիրը: Գիտակցումով, որ դա ապագային միտված խնդիր է, ապագային միտված մտահոգություն:
ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆ
Ժողովրդավարական եւ իրավական երկիր դառնալու ուղին բռնած Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես պետական կառավարման մարմին եւ դատաիրավական համակարգի կարեւոր բաղադրիչ, առաջիններից մեկը ձեռնամուխ եղավ բարեփոխումների համընդգրկուն ծրագրերի իրականացմանը:
Բարեփոխումները պատմական անհրաժեշտություն էին, ժամանակի հրամայական. դրանք այլընտրանք չունեին եւ աստիճանաբար պետք է ընդգրկեին ոստիկանության գործունեության բոլոր ոլորտները:
ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրով նախատեսված՝ 2001-2007 թթ. բարեփոխումների գործընթացը նախատեսում էր մի շարք առանցքային ուղղություններ: Նախ, հստակ քայլեր ձեռնարկվեցին ոստիկանական օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, դրանում մարդու իրավունքների գերակայության սկզբունքն ընդգծելու, ոստիկանության կողմից հնարավոր կամայականության դեպքերի բացառմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ մշակելու ուղղությամբ:
Եվրախորհրդարանի առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակում հանգուցային տեղ գրավեցին կառուցվածքային եւ գործառութային փոփոխությունները:
Մասնավորապես, Արդարադատության նախարարության համակարգ տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկները, ոստիկանության համակարգից հանվեց հրշեջ ծառայությունը, ,Ոստիկանությունում ծառայության մասինե օրենքով ոստիկանության համակարգը ապաքաղաքականացվեց. ոստիկանությունում չկան քաղաքական կամ հայեցողական պաշտոններ:
2005 թ. ընդունված ,Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագրքովե կանոնակարգվեցին ոստիկանության ծառայողական կարգապահության, ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, կարգապահական տույժեր կիրառելու կարգն ու պայմանները եւ այլն:
Ոստիկանության նոր գործառույթներից կարելի է հիշատակել Բնակչության պետական ռեգիստրի ներդրումը, ձեռնարկումները ՀՀ քաղաքացիների անձնագրերի կենտրոնացված տպագրության ավտոմատացված համակարգը ներդնելու ուղղությամբ:
Բարեփոխումների ծրագրի ընդգրկուն գործընթացի արդյունքն ակնառու է, մասնավորապես, անձնագրերի եւ վիզաների համակարգում, ինչը վկայում են նաեւ ԵԱՀԿ-ի կողմից բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները:
Անձնագրային եւ վիզաների վարչության գործունեության առավել բարձր մակարդակ, աշխատանքի առավել բարձր արդյունավետություն եւ թափանցիկություն, քաղաքակիրթ սպասարկում. այս խնդիրների օպերատիվ իրականացումն առավել կարեւորվեց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ անձնագրային ծառայություններն ամենաշատն են շփվում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների հետ, եւ այդ առումով նաեւ ամենամեծ պատասխանատվությունն են կրում ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, ոստիկանության վարկանիշի բարձրացման գործում:
Դատաիրավական բարեփոխումների արդյունքում նախաքննության գործառույթը դատախազությունից փոխանցվեց նախաքննական մարմիններին: Ըստ այդմ՝ դատախազության վարույթում գտնվող գործերի մոտ 90 տոկոսը փոխանցվեց ոստիկանությանը, ինչի կապակցությամբ մի շարք կառուցվածքային փոփոխություններ, քննիչների վերապատրաստման գործընթացներ իրականացվեցին:
2008 թվականին ոստիկանության նախաձեռնությամբ մշակվեց եւ ընդունվեց ,Հանցավորության կանխարգելման պետական ծրագիրըե, որի դրույթները հաջողությամբ կյանքի են կոչվում:
Ոստիկանության եւ բնակչության համագործակցությունը բարելավելու, ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունը բարձրացնելու եւ հանցագործությունների կանխարգելման միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակներին էր միտված ԵԱՀԿ-ի կողմից ոստիկանության աջակցության շրջանակներում համայնքային ոստիկանության ստեղծումը: Այն առաջինը գործարկվեց 2008 թվականին՝ Արաբկիր համայնքում:
2011 թվականին արդեն Արաբկիր համայնքում գործող համայնքային ոստիկանության երկու հենակետերին ավելացավ եւս մեկը՝ Կենտրոն համայնքում:
Համայնքային ոստիկանության համակարգի ամբողջական ներդրման նպատակով նախատեսվում է նոր հենակետերի ստեղծում:
Համայնքային ոստիկանությունն իրապես կարող է դառնալ հանցագործությունների դեմ պայքարի եւ հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մակարդակի բարձրացման խթան, այն օղակը, որը կամրապնդի քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ, որակապես կփոխի բնակչության վերաբերմունքը՝ անշրջելի դարձնելով այն իրողությունը, որ Հայաստանում բոլորն են շահագրգռված օրենքի գերակայության, հանցավորության նվազման, հասարակական կարգի պահպանման համար:
Ոստիկանության համակարգի բարեփոխումների շրջանակներում, թերեւս, հարկ է առանձնացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագիրը:
Պետավտոտեսչության ծառայությունը վերափոխվեց ճանապարհային ոստիկանության, ծավալուն աշխատանք կատարվեց աշխատանքային ձեւերն ու մեթոդները վերակառուցելու եւ արդիականացնելու ուղղությամբ: Ոլորտի համալիր բարեփոխումների արդյունքում այսօր ունենք ժամանակակից պահանջներին համապատասխանող եւ արդիականացվող ճանապարհային ոստիկանություն:
2005 թվականին ընդունված ,Ճանապարհային երեթեւեկության անվտանգության մասինե օրենքով սահմանվեցին ճանապարհային երթեւեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, տրանսպորտային միջոցները կանգնեցնելու, դրանց շահագործումն արգելելու հիմքերն ու կարգը եւ այլն:
2006-2007 թվականներին ընդունվեցին մի շարք օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտեր, որոնց հիման վրա կատարված փոփոխությունների արդյունքում հստակեցվեցին ,Ճանապարհային երեթեւեկության անվտանգության մասինե օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, հարկադրանքի եղանակներն ու տեսակները եւ այլն: Ճանապարհային անշարժ ծառայությունը փոխարինվեց շրջիկ պարեկությամբ:
Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլը, որն սկսվեց 2008 թվականին, հաջողությամբ շարունակվում է 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի շրջանակներում:
Ոստիկանության գործունեության թափանցիկությունն ապահովելու, հանրությանը ոստիկանության գործունեությունն օբյեկտիվ եւ օպերատիվ ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործարկվեց ոստիկանության ինտերնետային կայքը:
Ոստիկանության աշխատանքի թափանցիկության ապահովման իրական գրավական են նաեւ ոստիկանության լրատվամիջոցները, որոնք ոչ միայն իրազեկում են համակարգի գործունեության մասին, այլեւ էապես նպաստում են հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը՝ դառնալով կամուրջ, ինչպես զանգվածային լրատվամիջոցների ու ոստիկանության միջեւ, այնպես էլ հասարակություն-ոստիկանություն հարաբերություններում:
Ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունն ու հավատն ամրապնդելու եւ համակարգի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն ապահովելու ուղղությամբ աննախադեպ ձեռնարկ էր 2008 թվականին ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի ստեղծումը: Խորհրդի անդամները ճանաչված մտավորականներ էին՝ պատրաստակամ աջակցելու ոստիկանությանը հակաօրինական այնպիսի երեւույթների դեմ պայքարում, ինչպիսիք են կոռուպցիան, ապօրինի զենք-զինամթերք պահելը, թմրամիջոցների շրջանառությունն ու թմրամոլությունը, ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների, հասարակական կարգուկանոնի խախտումը եւ այլն:
Ոստիկանության վերակառուցման գլխավոր ուղղություններն իրենց ավարտուն ձեւակերպումը գտան ,ՀՀ ոստիկանության 2010-2011 թթ. բարեփոխումներիե ծավալուն ծրագրում, որն ընթացքի մեջ է, եւ որի ավարտին կունենանք որակապես նոր ոստիկանական համակարգ:
Այս շրջանում հիմնանորոգվեցին ոստիկանության տասնյակ բաժին-բաժանմունքներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, ներդրվեց համակարգչային նոր տեխնիկա, հագեցվեց նյութական բազան:
Անցած տարիներին էական քայլեր են արվել ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովվածության բարելավման ուղղությամբ:
Ոստիկանության ղեկավարությունը պարբերական այցելություններ է կատարում մարզեր, հանդիպումներ, քննարկումներ ու խորհրդակցություններ անցկացնում տեղերում, ինչը հնարավորություն է տալիս արագ լուծել հրատապ խնդիրները:
Ոստիկանությունը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել նաեւ հանցավորության դեմ պայքարում: Մասնավորապես՝ զգալի են արդյունքները ապօրինի զենքի ու զինամթերքի առգրավման ուղղությամբ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Գործնականում վերջ է տրվել հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկային, արդյունավետ է դարձել աշխատանքը նախորդ տարիներին արձանագրված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, աճել են ընթացիկ հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հետեւողական է պայքարը կոռուպցիայի դեմ:
Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների վերջնարդյունքում քաղաքացիներն իրենց ավելի անվտանգ կզգան, անվերապահորեն կվստահեն ոստիկանությանը՝ որպես իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանի, իրենց անվտանգության երաշխավորի: Հենց այս նպատակին են միտված ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնց նոր փուլը մեկնարկեց 2010 թվականին:
Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագիրը բաղկացած է տասնմեկ ուղղություններից. դրանցով նախատեսված միջոցառումների իրականացման համար ստեղծվել են աշխատանքային խմբեր: Բարեփոխումների իրականացմանն աջակցում են ԵԱՀԿ-ն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը եւ այլ կազմակերպություններ:
Չմանրամասնելով բարեփոխումների ծրագրով իրականացված ընդգրկուն բոլոր միջոցառումները` անդրադառնանք ընդամենը մի քանիսին:
Կառուցվածքային եւ կազմակերպական բարեփոխումների շրջանակներում լուծարվեց տրանսպորտային վարչությունը, իսկ գործառույթները փոխանցվեցին ոստիկանության տարածքային մարմիններին եւ պետական պահպանության վարչությանը:
Համակարգչային գերատեսչական ցանցում ծրագրային ապահովման ներդրման եւ տեղեկատվական համակարգի ստեղծման, տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով ստեղծվել եւ ներդրվել է տեղեկատվական համակարգ, որը հասանելի է բաժանորդների համար՝ համապատասխան իրավասությունների սահմաններում:
Ամբողջությամբ կատարվել են օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի բարեփոխումներին առնչվող նի քանի տասնյակ իրավական ակտերի ընդունմամբ ոչ միայն կատարելագործվեց ճանապարհային երթեւեկության եւ անվտանգության ոլորտի օրենսդրությունը, այլեւ այն համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին:
2010-2011 թթ. մի շարք բարեփոխումներ են իրականացվել նոր անձնագրային համակարգի ներդրման ուղղությամբ: Կենսաչափական տվյալներով փաստաթղթերի ներդրման ծրագրի շրջանակներում՝ սահմանային անցակետերում կտեղադրվեն համապատասխան սարքավորումներ:
Բարեփոխումներ են իրականացվել թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումով ուժեղացվեցին հակաթրաֆիքինգային դրույթները:
Վճռական քայլեր են ձեռնարկվել ոստիկանության կադրերի ուսուցման եւ վերապատրաստման համակարգը որակապես վերակառուցելու, ուսումնատեխնիկական բազան եւ ուսուցումը բարելավելու ուղղությամբ:
Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի շրջանակներում են նաեւ կրթական բարեփոխումները, իսկ այդ ուղղությամբ արված քայլերից մեկը Ակադեմիայի եւ Ուսումնական կենտրոնի հենքի վրա միասնական կրթահամալիրի ստեղծումն էր, որը միտված է իրականացնելու նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ:
Ոստիկանական կադրեր պատրաստող այս կրթօջախն այսօր թեւակոխել է հիմնարար վերափոխումների ընդգրկուն փուլ: Նոր, ժամանակի պահանջներին համապատասխանող ոստիկանությանն անհրաժեշտ կադրերով համալրելը կրթահամալիրի գերխնդիրն է:
2010-2011 թթ. բարեփոխումների շրջանակներում մշակվել են նաեւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես եւ` օրենքների նախագծեր:
Ոստիկանությունն անընդհատ ռիթմի, լարվածության, պայքարի, անընդմեջ աշխատանքի համակարգ է, կայացած պետական կառույց: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ոստիկանությանն իր հրամայականներն է առաջադրել, նորանոր խնդիրներ ներկայացրել, եւ ոստիկանությունը դրանք հիմնականում հաջողությամբ լուծելով՝ կարողացել է ոչ միայն բարձրացնել պետական կարեւոր կառույցի հեղինակությունը, այլեւ հետեւողական աշխատանքով հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակ:
Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստերից մեկի ժամանակ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ոստիկանության անցած ուղուն` ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ մեր երկիրը թեւակոխել է զարգացման նոր փուլ, եւ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար ոստիկանությունը փոխում է աշխատանքի ձեւերն ու մեթոդները: Շարունակվում է ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի կատարելագործումը, համակարգի տեխնիկական բազայի արդիականացումը, վճռական եւ անշրջելի է համակարգի ինքնամաքրման գործընթացը, որոշակիորեն բարելավվել է ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակը: ,Ամեն ինչ հանուն քաղաքացու եւ հասարակության, բոլոր ջանքերն ընդդեմ կոռուպցիայի, կաշառակերության, հովանավորչության, այլ հակաօրինական ու մերժելի դրսեւորումների. սա է եղել ոստիկանության նշանաբանն ու ծրագիրը անցած ժամանակահատվածումե,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:
Ընդդեմ հանցավորության, հանուն օրինականության, հանուն մարդու եւ հասարակության իրավունքների, հանուն հայոց պետականության ամրապնդման՝ սա է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քսանամյա ճանապարհի բնութագիրը: Երկու տասնամյակի իմաստավորված ճանապարհ, որի գերխնդիրը քաղաքացու շահերի պաշտպանությունն է, հասարակության անդորրի պահպանումը, երկրի ներքին կայունության ապահովումը:
ՀՀ ոսստիկանության հասարակայնության հետ կապի և
լրատվության վարչություն