112

 

 

 
 
 

 

 

Ավտոմեքենայի հեյելիները գողացած անձը ներկայացել է ոստիկանություն

30.11.2019 11:57 Գողություն

Նոյեմբերի 29-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ի ժամը 14.00-ից նոյեմբերի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողներ։
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Սարի թաղի 18-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 17.05-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը։
Նախապատրաստվում են նյութեր:

`

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։