112

 

 

 
 
 

 

 

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել

03.12.2019 16:11 Գողություն

Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղային տաքսիում գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է փող և անձնագիր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 19.50-ին Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

`

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։