112

 

 

 
 
 

 

 

Գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվող էր

30.11.2019 12:01 Գողություն

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում, Հասրաթյան փողոցում կայանված «Մերսեդեսի» սրահից գողացել են պլանշետ և լիցքավորման սարք:
Նոյեմբերի 29-ին, ժամը 20․20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նազարբեկյան թաղամասից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածը նոյեմբերի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։