112

 

 

 
 
 

 

 

Գողություն կատարած երիտասարդը ներկայացավ ոստիկանություն

02.12.2019 16:05 Գողություն

Նոյեմբերի 30-ին, ժամը 10.05-ին ոստիկանություն զանգահարած ՍՊԸ տնօրենը հայտնում էր, որ նույն օրը ժ.03.05-ին անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հյուսիսային պողոտայի արագ սննդի կետերից մեկի մուտքի դուռը և գողացել դրամարկղը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը կատարել է 20-ամյա մի երիտասարդ։ Նա նույն օրը ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

`

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։