ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.02.2019 11:01
Վրաերթի ենթարկված 20-ամյա քաղաքացուհին հիվանդանոցում մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 6-ին, ժամը 09.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 9-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.55-ին, 1999 թ. ծնված Լուսինե Խուդոյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: