ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2019 11:46
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Փետրվարի 22-ին, ժամը 12.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 21-ին, ժամը 19.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 08.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի, Ռոստովյան և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
***
Փետրվարի 22-ին, ժամը 20.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 00.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 21-ին, ժամը 10.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն.Ստեփանյան փողոցի և Պ.Սաֆարյան նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 14.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 88-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Էջմիածնի Շահումյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհին՝ Մեծամոր քաղաքի հատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 15.15-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում բախվել է ծառին և կողաշրջվել. երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին հաղորդվել է անհայտ անձի կողմից 33-ամյա ԻԻՀ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու մասին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Քաջարան-Մեղրի ճանապարհի 8-րդ կմ-ին մաքրման աշխատանքներ կատարելիս «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ԻԻՀ քաղաքացուն:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Սևանի ճանապարհին վթարի ենթա՚րկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 18.25-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլը. 25-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 13.40-ին, Երևանի Գյուլբենկյան և Վ.Համբարձումյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մինի կուպեր» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 33-ամյա վարորդը և չորս ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սվաճյան փողոցում բախվել է ծառերին. վարորդը և 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 20.20-ին, Երևանի Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 57 կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին. 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 26-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի և Պահլավունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զորավան գյուղում իրար են բախվել «ԿԱՄԱԶ-5410» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտի»-ի 31-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 31-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառերին. 25-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 22.42-ին, հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տոլստոյի փողոցի տներից մեկում մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել 29-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ քաղաքացին նշված վնասվածքը ստացել է փետրվարի 22-ին, ժամը 14.35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում գտնվող կահույքի խանութի դիմաց «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով։
Քաղաքացին եղել է «Աուդի»-ի ուղեւորուհին։
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացի, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Զովունիում տեղի ունեցած վթարի ժամանակ:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է փետրվարի 23-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 18.20-ին, մոտոցիկլը Երևանի Սարալանջի փողոցում կողաշրջվել է. մոտոցիկլիստը և 21-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 19.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Թորոմոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Մինսկ» մակնիշի մոտոցիկլետը. մոտոցիկլիստի 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 17.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է ընդունվել 30-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նա մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 21-ին, ժամը 09.15-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իր կողմից վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 17.20-ին, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ճոճկան գյուղում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը և բախվել հենապատին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։