ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2019 10:08
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Փետրվարի 13-ին, ժամը 23.10-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 13-ին, ժամը 22.05-ին, Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Հունդա»-ի մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդա»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 14-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ծերենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 14-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շահումյան փողոցում բախվել է էլեկտրասյանը. 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 14-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Գ.Տաթևացու փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 14-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց 180» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց 180»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։