Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.01.2019 10:51

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 11-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 29-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 22.40-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացոհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 9-ին, ժամը 22.40-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով հունվարի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
ՊՊԾ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 60-ամյա վարորդը, ով նույն օրը ներկայացվել է ՃՈ:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Ջրվեժ ճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել «Մեր Աշխարհ» ռեստորանային համալիրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ հունվարի 9-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյանի Նոյեմբերի 29-ի փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 66-ամյա քաղաքացուհի :
Քաղաքացուհու որդին հայտնել է, որ մայրը վնասվածքը ստացել է հունվարի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության փողոցում «ՎԱԶ-21074», «ԲՄՎ 328», «Տոյոտա Քեմրի» և «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Շիրակի փողոցում կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 18.15-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր միջհամայնքային ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Նոր Ամասիա-Հուշակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Նիսան Իքս Տրաիլ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում դուրս է եկել երթևկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կիրանց գյուղում կողաշրջվել է ջրատարի մեջ. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Եր. Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին. 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 18.15-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Mersedec C-180» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Արմաիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճյուղում ձնածածկի հետևանքով կորցրել է կառավարումը և դուրս եկել երթևեկելի մասից. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 22.25-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհին՝ Մայիսյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու ու իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 19․00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11,4-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով քարերին՝ կողաշրջվել. վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 13-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Արզնի-Բյուրեղավան խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմանկան վնասվածքներով տեղափոխվել է հիվանադնոց:
Կատարվում է քննություն։