ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.08.2019 10:49
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 12-ին, ժամը 18.40-ին, Երևանի Չարենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Հոնդա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 38-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել 15-ամյա տղա և հայտնել, որ իրենց շենքի մոտ ավտոմեքենան հարվածել է իրեն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.45-ին, «ՎԱԶ 210703-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանուն:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 00.05-ին, 33-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ ավտոմեքենաների միջև տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 14.30-ին, Երևանի Բագրևանդի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհին՝ Սադունց գյուղում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տան պատին. 54-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 344-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի հատվածում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց Ց 180»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Զվարթնոց» տաճարի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու և հեռացել դեպքի վայրից:
Քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկևան-Կոթի ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։