Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


08.02.2019 11:10

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 7-ին, ժամը 02.30-ին, Երևանի Ագաթանգեղոս փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 08.50-ին, «ԳԱԶ-32213» միկրոավտոբուսի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 14.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 99-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Բոգդան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Բոգդան»-ի 46-ամյա վարոորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 6-ին, ժամը 22.15-ին, Երևանի Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ալֆա-Ռոմեո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 61-ամյա քաղաքացի, որը հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ Արտաշատ քաղաքի «Արաքս» առևտրի կենտրոնի մոտ ավտոմեքենան խփել է իրեն:
Քաղաքացին ոստիկաններին բանավոր հաղորդում է տվել, որ հունվարի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել նշված մարմնական վնասվածքը, ինչից հետո իրեն տեղափոխել է տուն և հեռացել:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 11 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի սյանը. վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի 4-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։