ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2019 13:00
Մեքենան հայտնվել է ջրամբարում. վարորդը շնչահեղձ է եղել

Փետրվարի 24-ին, ժամը 14.15-ին, հաղորդում է ստացվել, որ «Տավուշի» ջրամբար ավտոմեքենա է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Տավուշ-Այգեպար ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի մետաղյա եզրապատնեշին և գլորվել ջրամբար։
31-ամյա վարորդ Արմեն Գրիգորյանը, շնչահեղձ լինելով, մահացել է:
Կատարվում է քննություն։