ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2019 10:13
Մահվան ելքով վրաերթ Արտաշատում

Մարտի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին, որը տեղում մահացել է:
Մարտի 7-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 64-ամյա քաղաքացի և հայտնել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իր վարած «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գագիկ Մաթևոսյանին, սակայն վախենալով, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է իրեն վնասեն, լքել է դեպքի վայրը:
Կատարվում է քննություն։