ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.02.2019 12:46
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցումները ուղարկելու համակարգը, նոր ծրագրային համակարգի ներդրմամբ պայմանավորված, մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը չի գործելու:
Նոր համակարգով ծանուցումներն ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայցում ենք վարորդների ներողամտությունը:
Ճանապարհային ոստիկանություն