ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.04.2018 10:01
Հայտարարություն
Ապրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։ Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի։