Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


04.02.2020 18:02

Ինքնաձիգեր, ատրճանակ, հրացան․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինքնաձիգեր, ատրճանակ, հրացան․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին եկած Զովունի գյուղի 30-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի երեք փամփշտատուփ՝ լիցքավորված ընդհանուր 55 հատ փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Գտել է տանիքը մաքրելիս։
Փետրվարի 3-ին Խոտ գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնեց ինքնաշեն ինքնաձիգ։ Երիտասարդի հայտնածով՝ գտել է կիսաքանդ շինությունում ու բերել ոստիկանություն։ Ատրճանակը, փամփուշտը և 80 մմ տրամաչափի հրանոթի արկերը ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի 48-ամյա մի բնակչ։ Նրա հայտնածով՝ դրանք իրենն են․ պահել էր գոմում։ Գնդեվազ գյուղի 59-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան։ Նրա հայտնածով հրազենը պատկանել է հորը։ Այն գտել է տանիքը մաքրելիս։ Փետրվարի 3-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Շենիկ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ եղբորը։ «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազենն ու փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժին է բերել Բյուրեղավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հայտնածով՝ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Արագածոտնի մարզի 43-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ մորեղբորը պատկանած նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Իջևանի բաժին եկած 40-ամյա տղամարդն էլ, որը Ազատամուտ գուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «ԻԺ» հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 7,62 մմ տրամաչափի 50 փամփուշտ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։