Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.02.2020 19:01

Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», «Մակարով» և թմբուկավոր ատրճանակներ են կամավոր հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», «Մակարով» և թմբուկավոր ատրճանակներ են կամավոր հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, անչափահասների գործերով ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին եկած 68-ամյա տղամարդը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 40 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է ավտոտնակը մաքրելիս։
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին բաժին եկած Գյումրու 51-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Մակարով» ատրճանակ ու հայտնեց, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։ Ատրճանակը գտել է տան տանիքը մաքրելիս։
Զովունի գյուղի 47-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Նաիրիի բաժնում կամավոր հանձնեց տարիներ առաջ մահացած հորը պատկանած ինքնաշեն թմբուկավոր ատրճանակն ու 5,45 մմ տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։
Թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում։ Հրազենը բաժին է բերել Վանաձորի 41-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը։ Այն գտել է իրենց տանը։
Նռնակը, ծխագլանակը, ինքնաձիգի պահունակներն ու ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 80-ից ավելի փամփուշտը ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է Դիլիջանի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։