Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


30.01.2020 18:17

Սիսիանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիսիանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Դարբաս գյուղի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և չորացված, մանրացված վիճակում պահում տան պատերի մեջ:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, հունվարի 29-ին, ժամը 11-ի սահմաններում, օպերատիվ խումբը մեկնեց Դարբաս գյուղ:
Քրեական հետախույզները նշված տան պատերի ճեղքերից հայտնաբերեցին առանց փաթեթավորման, դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածներ, իսկ տնամերձ հողամասում` կանեփի չորացած 43 թուփ:
Տանտերը հայտնել է, որ նշված թփերն ու հայտնաբերված բուսական զանգվածները թմրամիջոց են, ինքն է մշակել, պահել իր օգտագործման համար:
51-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: