Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


29.01.2020 12:47

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 25-ին, ժամը 05.30-ին, Երևանի Սևանի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 25-ին, ժամը 18.00-ին, Երևանի Օհանովի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 33-ամյա վարորդը և 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 25-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 61-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենա նստելու ժամանակ՝ շարժվելու ընթացքում ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար արգելապատնեշին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 108-րդ կմ-ին «Ալֆա Ռոմեո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 01.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 24-ամյա քաղաքացի և հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սաֆարյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն է ներկայացել 21-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 21-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110-ի» 70-ամյա վարորդը և «Տոյոտա Քեմրիի» 75-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ՎԱԶ-21154» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 36-ամյա վաորորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում«Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 04.00-ին, Երևանի Հերացու փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել վերգետնյա անցմանը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 67-ամյա քաղաքացի և հայտնել, որ հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում անհայտ երթուղու ավտոբուսի սրահում ընկել է:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 14.50-ին, Երևանի Փափազյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 20.00-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Չինաստանի Հանրապետության 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «MTR» մատոցիկլը. 23-ամյա մոտոցիկլիստը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում «Օպել » մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը. 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայիի» 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 01.20-ին, Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու և Մատնիշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-31029», «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029-ի» 63-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 30-ամյա վարորդը, «Օպելի» 30-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 18-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել զրուցարանին. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։