Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


22.01.2020 11:52

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 21-ին, ժամը 03.10-ին, Երևանի Վ. Սարգսյան և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 21-ամյա ուղևորը, «Օպելի» 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 13.40-ին, ԵրևանիՊռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներն ու «Հոնդա» մոպեդը. 23-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 18.10-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 18.00-ին, Երևանի Երևանյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկելՄոլդովայի քաղաքացի, 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել առվակը. 32-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «երկկողմանի սուբդուրալ ենթասուրհեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացի: Մեկնած օպերատիվ խմբին նա բացատրություն է տվել, որ 2005 թ. գարնանը Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ինքը տուժել է, և հնարավոր է, որ վնասվածքը նշված ավտովթարի հետևանք է:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։