Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.01.2020 10:50

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 20-ին, ժամը 22.45-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 25-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 20-ին, ժամը 00.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 19-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Աղավնատուն-Արագած ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 20-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 36-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագեն Վենտոյի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-21174» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 30-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։