Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


18.12.2019 14:08

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արագածի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.10-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ն. Զարյան փողոցում վրաերթի է ենթարկել 54 և 57 տարեկան երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.50-ին, Երևանի Ադոնցի փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի մեքենաներ․ ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.10-ին, «ԳԱԶ 32212-264» մակնիշի մեքենայի վարորդը Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բաբաջանյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Պորշե» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 85-ամյա կնոջ, որին տեղում բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության խումբը:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.10-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել է գովազդային վահանակի հենասյանը․ վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի Ծաղկահովտ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Շեվրոլե Նիվա» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ․ վարորդները և «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Վանաձորի Թումանյանի անվան հրապարակում իրար են «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ․ վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։


***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ․ «ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.05-ի սահմաններում, Գառնի-Գողթ ճանապարհին իրար են բախվել «Սուզուկի» և «Օպել» մակնիշի մեքենաներ․ «Սուզուկի»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել բուժկենտրոն։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել է ճանապարհին կայանված երկու «ՎԱԶ-2107» և խոտանված վիճակում գտնվող «ԼԱԴԱ-21012» մակնիշի մեքենաների, ապա վրաերթի ենթարկել երեք տղամարդկանց․ վրաերթի ենթարկվածները և «ՎԱԶ-2107»-ի սրահում գտնվող երկու քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գյումրիի Շիրակացու փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Օպել» և «ԳԱԶ-24» մակնիշի մեքենաների, վերջինս էլ բախվել է մայթեզրին կայանված «Նիսան» մակնիշի մեքենայի․ «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել․ վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.20-ի սահմաններում «Սկանիա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 229-րդ կմ-ին բախվել է իր երթևեկելի գոտի մուտք գործած «ԳԱԶ-3110»-ին․ «ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Բերդավան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին․ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։