Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


13.01.2020 12:54

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 10-ին, ժամը 08.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 46-ամյա վարորդը և «ԲՄՎ-ի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտնոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձորի Համբարձումյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով է տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 43-ամյա վարորդը շտապօգնության բրիգադի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում «Հոնդա Սի Էռ Վի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074-ի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 00.50-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաններ, որոնցից մեկի 37-ամյա ուղևորուհին շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Տիչինայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված չորս «Մերսեդեսներին». «ՎԱԶ-21214-ի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում՝ Փշատավան-Արմավիր երթուղային ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակելու պատճառով սրահում ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Կապանի Շահումյան փողոցում «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս բախվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի. «Պեժոյի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճափեզրի պատին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 13.55-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում թիվ 9 երթուղու տրոլեյբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 63-ամյա քաղաքացին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 32-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն են ցույց տվել 33-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ հունվարի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Երևանյան խճուղում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մայթեզրի քարին, ինչի հետևանքով ինքը ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հաղպատ-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 30 մ գլորվել հաջորդ ոլորանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա ցանկապատին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 02.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 117-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 227-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի կարգավորիչ կայանին. 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։