Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


05.02.2020 11:50

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 17.20-ին, Երևանի Հասրաթյան, Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մոսկվիչի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 19.20-ին, Երևանի Մանթաշյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարի 37-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ԲՄՎ-ն» առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ՎԱԶ-2106-ի». առաջին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց դիմած 36-ամյա քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահամաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58,5-րդ կմ-ին տեղի է ունեցել 10 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը և 58-ամյա ուղևորուհին, «Նիսանի» 57-ամյա վարորդը, «ՎԱԶ-2102-ի» 32-ամյա վարորդը և «Շեվրոլեի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել 35 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 48-ամյա վարորդը, «Մերսեդես Պրինտերի» 48 և 45 տարեկան ուղևորները , «ԻԺ-ի» 40-ամյա վարորդը, «Նիսանի» 66-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին, «ՎԱԶ-2121-ի» 43-ամյա վարորդը, «Լեքսուսի» 36-ամյա ուղևորը, «Տոյոտայի» 33-ամյա վարորդը և չպարզված ավտոմեքենայի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 07.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 31 և 33 տարեկան քաղաքացիների, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, 33-ամյա քաղաքացուն պատկանող ավտոտնակի կտուրից ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել վերոհիշյալ քաղաքացիներին։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ ավազի հանքի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառերին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 11. 30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աղվերան բնակավայր տանող ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 86-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, հարվածել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Մեղրիի մաքսակետի ճանապարհի 377-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։